ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վրաստանը գազ կգնի միայն Ադրբեջանից

19.02.2018 16:50 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Վրաստանը գազ կգնի միայն Ադրբեջանից

Վրաստանը մտադիր է իր գազ գնել միայն Ադրբեջանից: «Օյլ Փրայս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Վրաստանի կայուն զարգացման ու էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել է, որ 2018թ. Ռուսաստանից գազ չի գնելու և իր կողմից սպառվող երկու միլիարդ 689 միլիոն խմ գազի 99.65 տոկոսը գնելու է Ադրբեջանից:

Եվրոպան կհաղթի, եթե անգամ Ուկրաինայից միայն հսկա մոխրակույտ մնա. Սորոս

Այս քայլը վկայում է այն մասին, որ Վրաստանը շարունակելու է տարիներ առաջ սկսված  էներգիայի քաղաքականության փոփոխությունը:

Ռուսաստանը Վրաստանի ճանապարհով գազ է փոխադրում Հայաստան և այդ գազի 10 տոկոսը մնում է Վրաստանին, իսկ այսօր Մոսկվան մտադիր է դրան համարժեք վճարում կատարել Թբիլիսիին և, թվում է, որ արտարժույթի տատանումների պատճառով այդ որոշումը Վրաստանի օգտին չի լինելու:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА