ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մաքրող միջոցներն ազդում են կանանց թոքերի վրա այնպես, ինչպես օրական 20 սիգարետ ծխելու դեպքում

19.02.2018 13:42 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Մաքրող միջոցներն ազդում են կանանց թոքերի վրա այնպես, ինչպես օրական 20 սիգարետ ծխելու դեպքում

Մաքրող միջոցների գոլորշիները, որոնք կանայք օգտագործում են տան մաքրման ժամանակ, ազդում են շնչառական օրգանների վրա ավտոմեքենաների արտանետումներից եւ ծխախոտի ծխից ոչ պակաս: Դրանց կանոնավոր օգտագործումը մեծացնում է հիվանդությունների առաջացման վտանգը: Այսպիսի եզրակացության են հանգել Բերգենի համալսարանի նորվեգացի գիտնականները:

Մեգան Մարքլն ամենաազդեցիկ բրիտանացի կանանցից մեկն է ճանաչվել Vogue հանդեսի վարկածով

20 տարվա ընթացքում գիտնականները հետեւել են 6236 կամավորների շնչառական համակարգին: Ընդհանուր 3298 մասնակիցներից 2932-ը պարբերաբար տնային մաքրման աշխատանքներով էին զբաղվում, իսկ 293 կին եւ 57 տղամարդ պրոֆեսիոնալ մաքրությամբ:

Պարզվել է, որ 20 տարի ժամանակահատվածում նրանց մոտ, ովքեր կանոնավոր տնային մաքրությամբ էին զբաղվում, թունավոր նյութերի արտաշնչման ծավալը կրճատվել է 4,3 միլիլիտր «սիրողական» մակարդակով զբաղվողների եւ 7,3 միլիլիտր պրոֆեսիոնալ մաքրությամբ զբաղվողների մոտ։ Այսպիսի ցուցանիշները համեմատելի են 10-20 տարվա ընթացքում օրական 20 սիգարետ ծխող մարդկանց ցուցանիշների հետ։ Բացի այդ, տնային տնտեսուհիների մոտ 12,3 տոկոսով բարձր է ասթմայով հիվանդանալու հավանականությունը, իսկ պրոֆեսիոնալ մաքրությամբ զբաղվող մարդկանց մոտ՝ 13,7 տոկոսով։

Այսպիսով, հետազոտական խմբի անդամներից պրոֆեսոր Սեսիլիա Սվանեսի խոսքով՝ նա եւ իր գործընկերները համոզվել են, որ քիմիկատներ, որոնք կուտակվում են մարմնում, բորբոքում են լորձաթաղանթը եւ վնասում շնչառական համակարգը՝ երկարաժամկետ հեռանկարում բացասական ազդեցություն ունենալով:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА