ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցվել է քրական գործ

19.02.2018 11:37 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Երեւանի ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցվել է քրական գործ

Երեւանի ավագանու փետրվարի 13-ի նիստում տեղի ունեցած միջադեպի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Ավելի վաղ ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել էին, որ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

ԿԳՆ-ն պատրաստվում է փակել 70 դպրոցներում գործող «Պատանի երկրապահ» ակումբները

Քրեական գործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (ծեծ) առաջին մասի եւ 258-րդ (խուլիգանություն) հոդվածի առաջին մասի հատկանիշներով:

118-րդ հոդվածի առաջին մասը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Իսկ 258-րդ հոդվածի առաջին մասը նախատեսում է տուգանք` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչեւ մեկ ամիս ժամկետով:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու նիստում, փետրվարի 13-ին, քաշքշուք է տեղի ունեցել: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դիմակներ էին հագել եւ փորձում էին իրենց հետ Նուբարաշենից ապակե տարաներով բերված գարշահոոտություն արձակող կոյուղաջուրը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ավագանու ՀՀԿ-ական անդամները փորձել են արգելել նրանց, որից հետո քաշքշուկ է սկսվել: ՀՀԿ-ականները քաշքշել են իր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին: Ավելի ուշ Մարինա Խաչատրյանը հայտարարել է, որ իր հանդեպ նաեւ սեռական ոտնձգություն է կատարվել, որի համար էլ ինքն ապտակել է ՀՀԿ-ական Էդմոնդ Կիրակոսյանին:

Փաստի առթիվ ոստիկանություն էին դմել թե «Եիկիր Ծիրանիի» ներկայացուցիչները, թե քաղաքապետարանը:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА