ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պուտինը հրաժարվել է իր նախընտրական հոլովակներում նկարահանումներից

19.02.2018 12:55 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պուտինը հրաժարվել է իր նախընտրական հոլովակներում նկարահանումներից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է իր նախընտրական հոլովակների համար նկարահանումներից։ Այդ մասին հայտարարել է նրա շտաբի մամլո քարտուղար Անդրեյ Կոնդրաշովը, հայտնում է Meduza-ն։

Պուտինը հանդիպելու է Սուդանի նախագահին, որը հետախուզման մեջ է գտնվում միջազգային դատարանի կողմից

Նախընտրական քարոզչության շրջանակում պատրաստվելիք հոլովակներում կլինեն Պուտինի ելույթների ձայնագրությունները։

Ավելի վաղ Պուտինը հրաժարվել էր հեռուստադեբատների անցկացման համար անվճար եթերային ժամանակից։ Պաշտոնապես այդ որոշումը որևէ կերպ չի մեկնաբանվել։

Նախընտրական հեռուստադեբատները կսկսվեն փետրվարի 26-ին։ Նախագահի ընտրությունները տեղի կունենան մարտի 18-ին։

Ավելի վաղ Independent-ի թղթակից Օլիվեր Քերոլը հայտնել էր, որ նախագահ Պուտինի առողջական վիճակը կարող է բացասաբար ազդել նրա նախընտրական արշավի վրա։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА