ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՌԴ-ում պահանջել են թաթարերենը ճանաչել երկրորդ պետական լեզու

19.02.2018 12:51 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՌԴ-ում պահանջել են թաթարերենը ճանաչել երկրորդ պետական լեզու

Թաթարստանի մայրաքաղաք Կազանում հանրահավաք է անցկացվել՝ նվիրված թաթարական լեզվի միջազգային օրվան։ Մասնակցները պահանջել են թաթարերենը ճանաչել Ռուսաստանում երկրորդ պետական լեզու։ Միջոցառումը կայացել է Կազանի Փառքի հրապարակում, դրան մասնակցել է մոտ 100 մարդ։

ՌԴ-ում ՄիԳ 31 կործանիչ է կործանվել

Հանրահավաքին մասնակցել են հասարակական գործիչներ, ժողովրդական արտիստներ, դպրոցի տնօրեն։

Հավաքվածներն ընդունել են բանաձև, որում արձանագրել են թաթարերենով միասնական պետական քննության անցկացման, թաթարերենը ՌԴ երկրորդ պետական լեզու հայտարարելու և այդ լեզվով Թաթարստանի պետխորհրդի նիստ անցկացնելու պահանջը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА