ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ը քննարկում է ռուսների նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը. Թիլերսոն

19.02.2018 12:13 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ-ը քննարկում է ռուսների նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը. Թիլերսոն

ԱՄՆ-ն այժմ քննարկում է ռուսների նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը: CBS-ի հետ հարցազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

Իշխանությունները քննարկում են նախարարությունների կրճատման հարցը. Թբիլիսիի քաղաքապետ

Հարցին՝ ինչու ԱՄՆ վարչակազմը պատժամիջոցներ չի կիրառել Ռուսաստանի դեմ, նա պատասխանել է. «Մենք արդեն արել ենք դա, օրենքի սահմաններում քայլեր ենք ձեռնարկել, որոնք կանխել են Ռուսաստանի գործարքներ: Մենք նաև քննարկում ենք նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը»:

Մինչև հունվարի 29-ը, սպասվում էր, որ Վաշինգտոնը կհայտարարի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ցանկի ընդլայնման մասին: Արդյունքում, վարչակազմի ներկայացուցիչները ԱՄՆ Կոնգրեսին տեղեկացրին այն միջոցների մասին, որոնք ձեռնարկվում են երրորդ երկրներին ռուսական ռազմարդյունաբերական համալիրի հետ աշխատանքից հետ պահելու համար:

Պետդեպարտամենտը շեշտել է, որ CAATSA-ի օրենքն ինքնին «խանգարող միջոց է» և «եթե օրենքը գործում է, ապա որոշակի կազմակերպությունների կամ անհատների նկատմամբ պատժամիջոցներ կիրառել կարող է անհրաժեշտ չլինել»:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА