ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ Գաղտնի ծառայությունը չինացիներից խլել է Թրամփի միջուկային ճամպրուկը

19.02.2018 11:14 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ Գաղտնի ծառայությունը չինացիներից խլել է Թրամփի միջուկային ճամպրուկը

ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատակիցը վիճել է չինացի թիկնապահի հետ 2017 թվականի նոյեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Չինաստան կատարած այցի ժամանակ։ Այս մասին գրում է Axios պարբերականը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

Թուրքիան ԱՄՆ-ից ապրանքների համար պատասխան մաքսատուրքեր է սահմանել

Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նախագահին ուղեկցող սպան՝ միջուկային ճամպրուկով, փորձել է պետության ղեկավարի հետևից մտնել բանակցությունների համար նախատեսված սրահ։ Ընդունող կողմի ներկայացուցիչը փակել է նրա ճանապարհը։ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլին չի կարողացել կարգավորել թյուրըմբռնումը, անվտանգության չինացի սպան խլել է այն, որից հետո Գաղտնի ծառայության աշխատակիցը թիկնապահին գետնին է տապալել։

Ամերիկյան պատվիրակության անդամներին խնդրվել էր չբարձրաձայնել տվյալ միջադեպի մասին։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА