ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գեղարքունիքում 48-ամյա տղամարդը մալուխով խեղդամահ է արել հիվանդ մորը

18.02.2018 22:39 ՔՐԵԱԿԱՆ
 Գեղարքունիքում 48-ամյա տղամարդը մալուխով խեղդամահ է արել հիվանդ մորը

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ 48-ամյա տղամարդն ազատվել է քրեական պատասխանատվությունից և պատժից: Նրա նկատմամբ կիրառվել է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց՝ հատուկ տիպի հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժում:

Եթե քննությամբ հաստատվի ոստիկանության ծառայողի կողմից բռնություն կատարելու փաստը՝ վերջինս կենթարկվի ամենախիստ պատասխանատվության․ Ա․ Ահարոնյանը՝ Սևանի ոստիկանության միջադեպի մասին

Ըստ քրեական գործի նյութերի՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում բնակվել են մայրն ու որդին։ Մայրը տեսողական և առողջական խնդիրներ է ունեցել, որին խնամել և կարիքները հոգացել են նրա ծանոթները, իսկ որդին մոր խնամքով չի զբաղվել, նրան որպես մայր չի ընդունել, և վերջիններիս միջև հաճախակի տարբեր կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություններ են առաջացել, որի ընթացքում որդին ծեծել և սպառնացել է սպանել մորը, սակայն մայրը չի բողոքել և հաշտվել է որդու հետ:

Ըստ դատական ակտի՝ տղամարդը մշտական աշխատանք չի ունեցել, իր կարիքները հոգալու համար հաճախակի մորից գումար է պահանջել: Վախենալով որդու վարքագծից՝ մայրն իր ոսկյա զարդերը, խնայած գումարը և փաստաթղթերը որդուց թաքցնելու համար տվել է իր ծանոթներից մեկին, իսկ կենցաղային հարցերում իրեն օգնելու և որդուց պաշտպանելու համար հաճախակի դիմել է Մարտունու բանկիչներից մեկին:

Գործի նյութերի համաձայն՝ դեպքի օրը մոր և որդու միջև տեղի ունեցած հերթական վիճաբանության ընթացքում որդին մորն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, պղնձյա մեկուսիչով մալուխը փաթաթելով վերջինիս պարանոցի շրջանին և հանգույցով ձգելով՝ խեղդամահ է արել։  Երբ Մարտունու բնակիչներից մեկը զանգահարել է տուժողի բջջային և բնակարանի հեռախոսահամարներին, որդին անջատել է հեռախոսազանգերը, ինչից անհանգստանալով՝ Մարտունու բնակիչը գնացել է նրանց բնակարան։  Ցանկացել է ներս գնալ և տեսնել, թե ինչպես է տուժողը, սակայն նրա որդին թույլ չի տվել առաջ գնալ և բնակարանից դուրս է հանել, այնուհետև բնակարանից դիմել է փախուստի:

Տեսնելով տուժողի որդու շփոթված և անհանգիստ վիճակը՝ Մարտունու բնակիչը հասկացել է, որ որդին մորը սպանել է, ու անմիջապես զանգահարել է Ոստիկանություն, իսկ երբ Ոստիկանության աշխատակիցների հետ ներս են մտել բնակարան, կնոջը հայտնաբերել են ննջարանում մահճակալի վրա պղնձյա մեկուսիչի մալուխով խեղդամահ արած վիճակում:

Ըստ դատական ակտի՝ նախաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքում քրեական օրենքով արգելված արարք կատարած տղամարդն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ այդ օրը տուն է գնացել, և տանը մարդ չի եղել, իր մայրը գտնվում է ՌԴ-ում, իր հետ ապրող կինն իր ծանոթներից է, ով խնդրել է իրեն՝ որոշ ժամանակ ապրի իր տանը: Ինքը մարդ չի սպանել, իր բնակարանում խեղդամահ արված կինն իր մայրը չի և ինքը չի սպանել իր մորը:

Վկաներից մեկը ցուցմունք է տվել, որ շուրջ հինգ տարի է՝ ճանաչում է Մարտունի քաղաքի բնակչուհուն, միասին հաճախակի աղոթքի են այցելել: Կնոջ հետ միևնույն հասցեում համատեղ բնակվել է եղել նրա որդին, սակայն նա չի ընդունել, որ այդ կինն իր մայրն է, ասել է, որ ինքը քույր, եղբայր և մայր չի ունեցել: Տուժող կինը տեսողական և առողջական խնդիրներ է ունեցել, որի կարիքները հաճախակի ինքն է հոգացել, իսկ որդին մոր խնամքով չի զբաղվել և հաճախակի ծեծել է նրան՝ այդ ընթացքում նաև սպառնալով սպանել մորը:

ՈՎ Է ՋՐԱՏԱՐՆ ԸՆԿԱԾ ՏՂԱՄԱՐԴԸ

 

Վկաներից մեկը ցուցմունք է տվել մասին, որ ճանաչում է տուժող կնոջն ու նրա որդուն, որոնց հետ գտնվել է նորմալ փոխհարաբերությունների մեջ: Քանի որ տուժող կինը վատառողջ է եղել և լավ չի տեսել, ինքն է հաճախակի տարբեր մարդկանց միջոցով սնունդ ուղարկել, կամ ինքն է տարել, այդ ընթացքում տուժող կինն իրեն գանգատվել է, որ որդին իրեն վիրավորում է, սպառնացել է սպանել, խեղդել, միշտ վախեցած է եղել որդուց։ Պատմել է նաև, որ գիշերները լույսերը անհարկի վառել է, գազի կաթսան թողել է բաց, որ վնաս տա իրեն: Երբ գնացել է կնոջն օգնելու, նրա որդուց պահանջել է, որ ուշադրություն դարձնի մորը, բայց նա ասել է, որ նա իր մայրը չի, նա «պոեզի մեջի անբարոյական կին է»:

Համաձայն ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության՝ իրավախախտումը կատարելիս տղամարդը գտնվել է հիվանդագին խանգարված վիճակում, արարքը կատարել է ցնորազառանցական ապրումների ազդեցության ներքո, որը զրկել է նրան գիտակցել իր գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք: Իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ նա անմեղսունակ է ճանաչվել:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА