ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կիևում Սաակաշվիլիի հազարավոր կողմնակիցներ Պորոշենկոյի հրաժարականն են պահանջում

18.02.2018 20:34 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Կիևում Սաակաշվիլիի հազարավոր կողմնակիցներ Պորոշենկոյի հրաժարականն են պահանջում

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի կողմնակիցները կիրակի օրը Կիևում երթ են անցկացնում՝ պահանջելով Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրաժարականը։

ԱՄՆ-ն ԿԺԴՀ-ից զինաթափում է պահանջում իրանական սցենարով. ռուս պատգամավոր

Ըստ ոստիկանների գնահատականների՝ երթին մի քանի հազար մարդ է մասնակցում։

Երթն անց է կացվում առանց Սաակաշվիլիի, ում ուկրաինական իշխանությունները Լեհաստան են ուղարկել։ Շարասյուները գլխավորում են Սաակաշվիլիի կողմնակիցները, այդ թվում «Նոր ուժերի շարժում» կուսակցության անդամ Դավիդ Սակվարելիձեն, Գերագույն Ռադայի պատգամավոր Եգոր Սոբոլևը՝ «Ինքնօգնություն» խմբակցությունից։

Ցուցարարների ձեռքերին Ուկրաինայի պետական դրոշներն ու ուկրաինացի ազգայնականների սև ու կարմիր նկարներն են։ Մարդիկ վանկարկում են՝ «Հրաժարական», «Ձեռքերդ հեռու Միշայից»։ Միտինգի մասնակիցները նաև Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններ և նոր կառավարության ձևավորում են պահանջում ։ Երթի ծրագրում ասվում է, որ խորհրդարանում պետք լինեն «300 անկախ դեպուտատներ՝ մեկ տարվա լիազորություններով»։

Շարասյուններով շրջում են պլաստիկ տուփերով մարդիկ, ովքեր միջոցներ են հավաքում Սաակաշվիլիի աջակցության համար։

Ուկրաինայի իշխանությունները երկուշաբթի օրը նախկին նահանգապետին Լեհաստան են արտաքսել, որտեղից նա աշնանը անօրինական կերպով Ուկրաինա էր եկել։ Լեհաստանի սահամանապահ ծառայությունը հաստատել է նրա ժամանումը Վարշավա։ Չորեքշաբթի Սաակաշվիլին ժամանել է Նիդերլանդներ, որտեղ անձը հաստատող փաստաթուղթ է ստացել, որն իրավունք է տալիս ապրել և աշխատել Եվրամիությունում։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА