ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իրանում կործանված ինքնաթիռում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան. Տիգրան Բալայան

18.02.2018 19:38 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Իրանում կործանված ինքնաթիռում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան. Տիգրան Բալայան

Իրանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ այսօր Իրանում կործանված ինքնաթիռում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան։ Այս մասին իր Twitter-ի է էջում տեղեկացնում է ՀՀ ԱԳ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Հայաստանում իշխանության փոփոխությունից հետո ամերիկահայերից շատերը ներգաղթի մտադրություն ունեն

«Իրանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ կործանված ինքնաթիռում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան։ Ցավակցում ենք զոհվածների հարազատներին»,– ասվում է նրա գրառման մեջ։

Հիշեցնենք, որ Իրանում այսօր ուղևորատար ինքնաթիռ է կործանվել։ Ըստ տարբեր լրատվամիջոցների տվյալների՝ Aseman Airlines ավիաընկերության ինքնաթիռն ուղևորվում էր Թեհրանից Յասուջ քաղաք և կործանվել է լեռնային հատվածում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА