ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

««Արսենալի» հետ պայմանագրի նկատմամբ հարգանքի պատճառով ես մերժել եմ աշխարհի լավագույն թիմերին». Վենգեր

18.02.2018 22:08 ՍՊՈՐՏ
««Արսենալի» հետ պայմանագրի նկատմամբ հարգանքի պատճառով ես մերժել եմ աշխարհի լավագույն թիմերին». Վենգեր

«Ես միշտ հարգել եմ իմ պայմանագրերը: Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ես մերժել եմ աշխարհի մի քանի լավագույն թիմերի՝ պայմանագրի նկատմամբ հարգանքի պատճառով: Ես դա կանեմ նաև հիմա:

«Յուվենտուսը» պայմանագիր կնքեց Ռոնալդուի հետ, իսկ ինձ ասացին, որ չեմ կարող մնալ. Հիգուային

Մենք բոլորս հասկանում ենք, որ անկանխատեսելի ապագան մեր աշխատանքի անբաժանելի գիծն է: Բայց ես միշտ կենտրոնացած եմ բացառապես այն բանի վրա, թե ինչպես հաղթել հաջորդ խաղը»,- Վենգերի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Արսեն Վենգերի պայմանագիրը նախատեսված է մինչև 2018 թվականը:

Առաջին 10 մրցաշրջաններում Վենգերը «զինագործների» հետ դարձել է Անգլիայի եռակի չեմպիոն, հաղթել է 4-ական գավաթ և Սուպերգավաթ, հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Հաջորդ 12 մրցաշրջաններում «Արսենալը» բավարարվել է 3 գավաթով և 3 Սուպերգավաթով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА