ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թրամփի բոլոր խորհրդականները համոզված են, որ նա հիմար է. Մայքլ Վուլֆ

18.02.2018 21:20 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թրամփի բոլոր խորհրդականները համոզված են, որ նա հիմար է. Մայքլ Վուլֆ

«Կրակ և ցասում. Թրամփի Սպիտակ տանը» գրքի հեղինակ ամերիկացի լրագրող Մայքլ Վուլֆը ֆրանսիական Journal du Dimanche պարբերականին տված հարցարզրույցում նշել է, որ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շրջապատող շատ-շատերը նրան իրականում հիմար են համարում:

Լրագրողը նաև շեշտել է, որ իր՝ նման գիրք գրելու նպատակը ոչ թե Թրամփին վիրավորելն է, այլ նրան շրջապատող պաշտոնյաների ու հատկապես խորհրդականների ձայնը լսելի դարձնելը:

«Ես չեմ ասում, թե համարում են նախագահին հիմար և դեմ դուրս չեն գալիս նրա գործողություններին: Ես պարզապես ձայնի իրավունք եմ տալիս նրան շրջապատող մարդկանց, որոնք ունեն նրա մասին այդ կարծքը: Նրա մոտ գտնվող խորհրդականների հարյուր տոկոսը համոզված է, որ նա ստեղծված չէ նախագահի պաշտոնի համար և վատագույն տարբերակն է, որը կարող էր լինել նախագահի պաշտոնում:

Թրամփի որդին Օբամային անվանել է ԱՄՆ-ի լավագույն «վաճառականը»

Այդպես են մտածում նույնիսկ նրա ամենավստահելի ու մոտ անձինք», - ասել է Վուլֆը:

Նա նաև պատմել է, որ նման եզրակացության խորհրդականները եկան այն բանից հետո, երբ նկատեցին, որ Թրամփը դժվարանում է ընկալել մատուցվող տեղեկատվությունը կամ էլ ինքնուրույն որոշումներ է կայացնում, քանի որ ոչ ոքի չի լսում և ոչինչ չի կարդում:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА