ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ֆլորիդայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցի՝ պահանջելով խստացնել զենքի շրջանառության վերահսկողությունը

18.02.2018 19:40 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ֆլորիդայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցի՝ պահանջելով խստացնել զենքի շրջանառության վերահսկողությունը

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ քաղաքում հազարավոր դեռահասներ, ծնողներ, ուսուցիչներ դուրս են եկել բողոքի ցույցի՝ պահանջելով խստացնել երկրում զենքի շրջանառության նկատմամբ վերահսկողությունը: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:

Նշվում է, որ բողոքի ցույցի պատճառը փետրվարի 15-ին Փարքլենդ քաղաքի ավագ դպրոցներից մեկում տեղի ունեցած հարձակումն էր, որի ժամանակ հեռացված աշակերտներից մեկը կրակ էր բացել աշակերտների ուղղությամբ՝ սպանելով 17 մարդու, այդ թվում՝ մեծահասակների: 

Աղբյուրի հաղորդմամբ՝ ակցիայի մասնակիցները պաստառներ են բերել և ասել, որ իրենք օրենսդրության փոփոխության վերաբերյալ անհապաղ գործողություններ են սպասում կառավարությունից:
«Զենքի վերաբերյալ այս օրենքների պատճառով մահացել են մարդիկ, որոնց ես ճանաչել ու սիրել եմ, և ես այլևս երբեք չեմ տեսնի նրանց»,- ասել է բողոքի ցույցին մասնակցող դեռահասներից մեկը:

Բողոքի ակցիա Թբիլիսիում․ Ալիք մեդիա

«Եթե կա որևէ բան, որը կարող է միավորել դեմոկրատներին, հանրապետականներին ու մյուսներին, ապա դա մեր երեխաներն են»,- ասել է բողոքի ցույցին մասնակցող ծնողներից մեկը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА