ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոնալդուն չի ցանկանում, որ Բենզեման խաղա ՊՍԺ-ի դեմ պատասխան խաղում

17.02.2018 19:50 ՍՊՈՐՏ
Ռոնալդուն չի ցանկանում, որ Բենզեման խաղա ՊՍԺ-ի դեմ պատասխան խաղում

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի ցանկանում, որ ֆրանսիացի Կարիմ Բենզեման լինի թիմի մեկնարկային կազմում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ ՊՍԺ-ի հետ պատասխան հանդիպման ժամանակ:

Ռոնալդուն հավաքականներում խփած գոլերով երկրորդն է պատմության մեջ

Ինչպես տեղեկացնում է Do Balon-ը, այդ մասին «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը խնդրել է գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին: Պորտուգալացին ցանկանում է խաղալ ուելսցի Գարեթ Բեյլի հետ: Sport.es-ի համաձայն՝ Զիդանը դեռ չի շտապում նման որոշում կայացնել և դեռ աջակցում է իր հայրենակից Բենզեմային:

Հիշեցնենք, որ թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 6-ին Փարիզում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА