o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչից են վախենում կենդանակերպի նշանների ներկայացուցիչները

18.02.2018 12:25 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ինչից են վախենում կենդանակերպի նշանների ներկայացուցիչները

Greatpicture.ru-ն գրում է, որ համաստեղությունը, որի տակ ծնվել է մարդը, ազդում է ոչ միայն նրա բնավորության, այլև վախերի վրա, որոնք նրան ուղեկցում են կյանքի ընթացքում։

Խոյ։ Խոյերն անհավանական տաղանդ ունեն. նրանք կարող են ցույց տալ իրենց բնավորության ամբողջ ուժն ու անկախությունը մյուսների կարծիքից։ Հենց սրա հետ էլ կապված է նրանց գլխավոր ֆոբիան. Խոյերը կյանքում ամենաշատը վախենում են, որ չեն կարողանա հասնել իրենց նպատակին։ Նրանք վախենում են, որ ամեն ինչ ինչ-որ պահի կարող է փուլ գալ։ Խոյերը վախենում են նաև միայնությունից ու անգործությունից։

Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչները այցելել են զինծառայող Արայիկ Ղազարյանին

Ցուլ։ Որքան Ցուլերը մեծանում են, այնքան շատ վախեր ու բարդույթներ են ձեռք բերում։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների ամենամեծ վախը կայունության կորուստն է։ Նրանց համար ամենամեծ ողբերգությունը միայնակ մնալն է՝ առանց գոյատևելու համար անհրաժեշտ միջոցների։ Բացի այդ՝ Ցուլերը վախենում են նոր ծանոթություններից։ Հոգու խորքում նրանք իրենց այնքան էլ հետաքրքիր չեն համարում՝ շատ ընկերներ ունենալու համար։

Երկվորյակներ։ Հավանաբար Երկվորյակները կենդանակերպի նշանների շարքում միակն են, ովքեր զուրկ են բարդույթներից։ Երկվորյակները վախենում են կորցնել կյանքի իմաստը, որը նրանց համար սիրելի աշխատանքն ու մտերիմներն են։ Երկվորյակները վախենում են միայնությունից, նրանք իրենց պետքական ու օգտակար զգալու կարիք ունեն։

Խեցգետին։ Բարդույթավորված մարդիկ են։ Ընդ որում, նրանց բարդույթները բավական արագ են փոխվում։ Այսօր նրանց դուր չի գալիս արտաքին տեսքը, վաղը՝ հասարակության շրջանում իրենց պահվածքը, և այլն։ Խնդիրն այն է, որ Խեցգետինները մշտապես վախենում են ընկնել մարդկանց աչքից։ Նրանք շատ բոռւն են արձագանքում մյուսների կարծիքին։ Բացի այդ՝ Խեցգետինները վախենում են կորցնել ֆինանսական կայունությունը։ Նրանք վախենում են որևէ բան փոխել իրենց կյանքում, քանի որ դժվարությամբ են համակերպվում ցանկացած փոփոխության։

Առյուծ։ Առաջին հայացքից Առյուծներն անվախ և ինքնավստահ մարդու տպավորություն են թողնում։ Ամեն դեպքում նրանք ևս վախեր ու բարդույթներ ունեն։ Նրանք իրենց իդեալական են համարդում, բայց հոգու խորքում հասկանում են, որ կատարյալ չեն և բազմաթիվ թերություններ ունեն։ Սրանից առաջանում է նրանց գլխավոր վախը՝ պարտվել և հայտնվել երկրորդ տեղում։

Կույս։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների թույլ տեղը համարվում է կախվածությունը  շրջապատի կարծիքից։ Նրանց հատուկ է նաև վախը բամբասանքից, ծաղրից։ Այդ պատճառով էլ Կույսերի համար դժվար է ղեկավար լինել, նրանք չեն կարողանում միաժամանակ հստակորեն կատարել մի քանի հանձնարարություն։ Առանձնանում են անճշտապահությամբ և իներտությամբ։

Կշեռք։ Կշեռքները մշտապես բարդույթավորվում են իրենց անկարողության և հասարակության մեջ դիրքի պատճառով։ Նույնիսկ, եթե նրանք բարձունքների են հասել, դա նրանց համար միշտ քիչ է։ Կշեռքները վախենում են նաև չհասկացված լինել։ Բայց նրանց գլխավոր վախը սեփական հնարավորություններն են։ Նրանք վախենում են ցանկացած բան սկսել և մտածում են՝ արդյո՞ք կկարողանան, թե՞ ոչ։

Կարիճ։ Հպարտ են, իրենց մյուսներից առավել են համարում, ինչը նշանակում է, որ ամբողջ ուժերով փորձում են թաքցնել սեփական վախերը։ Կարիճները վախենում են առանց աշխատանքի մնալ։ Նրանք նաև վախենում են կրկնվող առօրյայից։ Այդ պատճառով էլ սեփական վախերը փորձում են թաքցնել սառնության ու անսկզբունքայնության դիմակի տակ։

Աղեղնավոր։ Վախենում են փակ տարածությունից, ազատության սահմանափակումից և գիտելիքների ձեռքբերումից։ Պարզապես չեն դիմանա, եթե որևէ մեկը սահմանափակի նրանց ազատությունը։ Վախենում են նաև տապալել գործերը։ Հենց այդ պատճառով էլ գործի են դնում բոլոր ջանքերը՝ հասարակության մեջ լավ դիրք գրավելու և կայունություն ձեռք բերելու համար։

Այծեղջյուր։ Հաճախ են մտահոգվում իրենց արտաքին թերությունների պատճառով, բայց ժամանակի ընթացքում սկսում են իրենց ընդունել այնպիսին, ինչպիսին կան։ Կարող են նաև բարդույթավորվել իրենց զսպվածության և մարդկանց նկատմամբ մոտեցում գտնելու անկարողության հետևանքով։ Վախենում են կորցնել իրենց ձեռքբերումները, մնալ առանց գումարի և ընկերների։

Ջրհոս։ Վախենում են լինել բոլորի նման, կորչել գորշ զանգվածի մեջ և չառանձնանալ։ Շփվող են, բայց նրանց միայնակ լինելու համար ժամանակ է հարկավոր։ Բայց միայնակ մնալով՝ Ջրհսները սկսում են վախենալ մենակ մնալուց։

Ձկներ։ Ամենաառեղծվածային նշանն է։ Նուրբ են, խոցելի, զգացմունքային, ռոմանտիկ. ոչ վճռական։ Սնահավատ են, այդ պատճառով էլ կարող են վախենալ այն ամենից, ինչ դուրս է աշխարհի մասին ռացիոնալ պատկերացումներից։ Ամբողջ կյանքում վախենում են պատժվել ինչ-որ բանի համար։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА