ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մենք հիշում ենք Ստալինգրադը». ինչ են պատմում հայ վետերանները նոր ֆիլմում

17.02.2018 18:01 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Մենք հիշում ենք Ստալինգրադը». ինչ են պատմում հայ վետերանները նոր ֆիլմում

Այս տարի լրանում է Ստալինգրադի ճակատամարատի ավարտի  75-րդ տարելիցը, այդ առթիվ` փետրվարի 23-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա ռեսժիսոր Վլադիմիր Ռուսանեւիչի «Մենք հիշում ենք Ստալինգրադը» ֆիլմի պրեմիերան`նվիրված հայերի մասնակցությանը Ստալինգրադի ճակատամարտին: Վավերագրական այս ֆիլմում նկարահանվել են ճակատամարտին մասնակցած վետերանները, որոնցից այսօր ողջ են մնացել 7-ը: Ֆիլմը նկարահանել եւ ցուցադրությունը կազմակերպում են «Հայ-ռուսական երիտասարդական միասնություն» հասարակական կազմակերպությունը`գործընկերների աջակցությամբ:

Առ այսօր իշխանափոխության պարագլուխներին չի հաջողվել հստակեցնել, թե ուր է գնում սովի ու անորոշ սպասումի մեջ անքուն ապրած ու պայքարած ժողովուրդը

Ստալինգրադի ճակատամարտը տեղի է ունեցել 1942 թվականի օգոստոսից մինչեւ 1943 թվականի փետրվար եւ համարվում է Հայրենական Մեծ պատերազմի հիմնական եւ վճռորոշ ճակատամարատը, քանի որ դրանից հետո ֆաշիստական Գերմանիայի բանակը կրեց ջախջախիչ պարտություն եւ կորցրեց իր երբեմնի հզորությունը: Ստալինգրադի ճակատամարտը Սովետական Միության հերոս հռչակեց 112 պատերազմի մասնակիցների, 44 բանակային միավորումների տրվեցին պատվավոր կոչումներ, 183-ը վերափոխվեցին զվարդիականի:

Հայ-ռուսական համալսարանի ավագ գիտաշխատող, «Հայ-ռուսակական երիտասարդական միասնություն» ՀԿ փոխտնօրեն ՍԵՐԳԵՅ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻ խոսքով` Ստալինգրադի ճակատամարտին մասնակցել են մոտ 30 հազար ազգությամբ հայեր. «Ստալինգրադի ճակատամարտը կարեւոր դերակատարում ունեցավ, քանի որ 26 թուրքական դիվիզիա կանգնած էին հայ-թուրքական սահմանին`սպասելով, թե երբ Ստալինգրադը կգրավեն իր դաշնակիցները եւ Նացիստական Գերմանիան: Եթե Ստալինգրադում Խորհրդային Միությունը պարտություն կրեր, ապա դժվար է ասել արդյոք մենք կունենայինք այն, ինչ այսօր ունենք: Այսինքն, եթե Թուրքիայի բանակը մտներ Հարավային Կովկաս Խորհրդային Միությունը կհայտնվեր բարդ իրավիճակում: Հայրենական պատերազմը հայ ժողովրդի համար նշանակալից էր, քանի որ այն կյանքի եւ մահվան պայքար էր»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց Ս. Վարդազարյանը:

Անդրադառնալով «Մենք հիշում ենք Ստալինգրադը» ֆիլմին, մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ այն ՀԿ-ի կողմից նկարահանված  երրորդ ֆիլմն է, երկրորդ ֆիլմի պրեմիերան նույնպես կայացել է Երեւանում, այնուհետեւ ցուցադրվել ՀՀ տարբեր մարզերում, Մոսկվայում Հայաստանի դեսպանատանը եւ տարբեր քաղաքներում`այդ թվում` Ղրիմում. «Ցանկանում ենք, այս գործընթացում ընդգրկել ավելի շատ երկրներ, որպեսզի ճանաչեն պատերազմի հերոսներին, անկախ այն հանգամանքից հայ կլինեն, թե` այլ ազգի»,-ընդգծեց Սերգեյ Վարդազարյանը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ.- Սերգեյ Վարդազարյանի հետ զրույցն ամբողջությամբ կարդացեք «Իրավունքի» առաջիկա տպագիր համարում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА