ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գերմանիայի պաշտպանության նախարարը հնարավոր է ստանձնի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը

17.02.2018 17:11 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Գերմանիայի պաշտպանության նախարարը հնարավոր է ստանձնի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը

Հյուսիսատլանտյան դաշինքը դիտարկում է Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար: Այդ մասին հաղորդում է  Die Welt-ը:

Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարվել է այցելել Ադրբեջան

Դաշինքի ներկայացուցիչը հայտարարել է, որ Գերմանիայի պաշտպանության նախարար ֆոն դեր Լեյենը գերազանց հեղինակություն ունի դաշինքում: Նա լավ ստրատեգ է, շատ փորձ ունի, բոլոր նախարարներն ուշադրությամբ են լսում նրա խոսքերը, և նա նաև հանձնառու է ՆԱՏՕ-ի փոքր երկրների շահերին: Թերթի մեկ այլ զրուցակից նշել է, որ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը «լավ ընտրություն կլիներ գլխավոր քարտուղարի պաշտոնին»:

Die Welt-ի տեղեկություններով՝ Լեյենի թեկնածության դեմ է հանդես գալիս միայն Թուրքիան, սակայն նրա դժգոհություններն «անհաղթահարելի չեն»:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА