ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ըստ դաշնակցական Արմենուհի Կյուրեղյանի՝ ՀՀԿ-ն քըխ, ՀՅԴ-ն՝ պուպուշ

17.02.2018 18:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ըստ դաշնակցական Արմենուհի Կյուրեղյանի՝ ՀՀԿ-ն քըխ, ՀՅԴ-ն՝ պուպուշ

Ժամանակ առ ժամանակ Հայ հեղափոխական դաշնակցությունն իր դժգոհությունն է հայտնում կառավարությունից եւ նրա աշխատանքներից, իսկ վերջերս էլ բողոքել էր Երեւանի քաղաքապետարանից, այդ թվում` Երեւանի համայնքապետերի աշխատանքներից:

«Պատրաստ եմ մեկ անգամ եւս ԵԿՄ ղեկավարի ծանր բեռը վերցնել իմ ուսերին». Կոռնիձորի  Արո


Օրերս «Իրավունքը» ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՐՄԵՆՈՒՀԻ ԿՅՈՒՐԵՂՅԱՆԻՑ հետաքրքրվեց, թե ՀՅԴ բացի հայտարարությունից ինչ քայլեր է պատրաստվում իրականացնել, որպեսզի համայնքապետերը եւ քաղաքապետարանը սկսեն լավ աշխատել, որպես կոալիցիոն գործընկեր. «ՀՅԴ վերաբերմունքն իր հայտարարությամբ արեց,  ցավոք քաղաքապետարնում մեր ներկայացվածությունն չի ապահովել: Որպես կուսակցություն կարող ենք միայն մեր հայտարարությունն ու կոչն անել, իսկ անմիջական մասնակցություն որոշումների կայացման վերաբերյալ` չենք կարող անել, որովհետեւ երեւանցին մեր կուսակցությանն այդ հնարավորությունը չտվեց»,-նշեց Ա. Կյուրեղյանը:
Դիտարկմանը, թե Արաբկիրի ղեկավարը, որը ՀՅԴ անդամ է, նույնպե/ս վատ է աշխատում, Արմենուհի Կյուրեղյանը նշեց, եթե հայտարարություն է արվել, ապա այն չի կարելի տարածել բոլորի վրա, գուցե դժգոհ են մեծամասնության աշխատանքից. «Ինքնս չեմ խորացել Երեւանի առանձին համայնքների եւ դրանց ղեկավարների աշխատանքներում, այդ հարցին չեմ կարող պատասխանել, ինքս լոռեցի եմ, այդ համայքների մասին կարող եմ խոսել»,-եզրափակեց մեր զրուցակիցը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА