ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

16.02.2018 23:00 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՊՐԵՄԻԵՐԱ

Երեւանի քաղաքապետարանի մշակույթի վարչությունից հայտնում են, որ շուտով հայաստանյան կինոթատրոնների էկրաններ կբարձրանա «Կոյուղաջուր քաղաքապետարան բերողը կոյուղաջրից էլ կընկնի» մարտաֆիլմը: Գլխավոր դերերում` Գոռ Վարդանյան եւ Մարինա Խաչատրյան:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԳՈՎԱԶԴԸ

Կոյուղաջրի տեղը կոյուղին է, մաքուր քաղաք, առողջ միջավայր:

 

ՈՒՍՏԱ, ԳԱԳՈՆ ԴԱՀՈՒԿՆԵՐԸ ՉԷՐ ՏՎԵԼ

Հայաստանի օլիմպիական կոմիտեից հայտնում են, որ հայ դահուկորդի դահուկները հիմա են տանում, որ գոնե քշելով հետ գա:

 

ԻՍԱՀԱԿՅԱՆԱԲԱՐ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ` ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ` «ԱՅՆ ՏՂԱՄԱՐԴԸ, ՈՐԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԿՆՈՋ ՎՐԱ ՈՒԺ ԳՈՐԾԱԴՐԵԼՈՎ ԿԱՅԱՆԱԼ` ԱՄԵՆԱԹՈՒՅԼՆ Է» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Եվ կինն ի՞նչ է որ… խորամանկ, խաբող,

Առնախանձ մի սարդ, հավերժ նանրամիտ…

 

 

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԱԼԻԵՎԻՆ (ՎԵՐՋԻՆԻՍ` «ԵՐԵՎԱՆԸ ԵՎ ԶԱՆԳԵԶՈՒՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀՈՂԵՐ» ԵՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

– Իյա, իրո՞ք…

 

ԼԱՎԱՏԵՍԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Քաղաքապետարանի նախակրթական բաժնից ընկեր Մարգոն հայտնում է, որ երբ մանկապարտեզում վերջապես տվեցին տաք ջուր, երեխաները նկատեցին, որ այն դեռ հեռու է մակարոնով ճաշ լինելուց, բայց ոչնչից ավելի լավ է:

 

ԲԱՑԲԵՐԱՆԸ

Քնելուց առաջ երեխաներին հեքիաթ պատմելիս ՀՀ Զարգացման հիմնադրամի աշխատակիցը շեղվեց, եւ պատմեց, թե ինչպես պետական բյուջեի փողերով իրենք գնում էին թանկարժեք սիգարներ, սուրճ եւ կայֆավատ լինում դուբայներում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА