ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏԵՍՔՈՎ ՍԱԴՐԱՆՔՆԵՐ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՆ»

16.02.2018 22:00 ԶԱՐԿԵՐԱԿ
«ՊԱՏԵՐԱԶՄԻ ՏԵՍՔՈՎ ՍԱԴՐԱՆՔՆԵՐ ՀՆԱՐԱՎՈՐ ԵՆ»

Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունը չի բացառում, որ այս տարի Արցախում իրավիճակը կարող է ավելի սրվել: Այս մասին երեկ հայտարարել է հետախուզության ղեկավար Դեն Քոաթսը: Չբերելով այլ մանրամասներ` միայն հայտարարվել է, որ Արցախի վիճելի տարածաշրջանի շուրջ առկա լարվածությունը հնարավոր է վերածվի լայնամասշտաբ ռազմական գործողությունների: Որքանով է իրատեսական այդ կանխատեսումը, հարցի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

«ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ  ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒ  ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ ՉՈՒՆԵՆ»

 

Քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑ.

- Առաջին հայացքից թվում է, թե հետախուզության հայտարարությունը չի կարող իրականություն դառնալ, քանի որ դրա համար լուրջ հող չկա: Սակայն պատերազմի տեսքով սադրանքներ Հայաստանի տարածքում հնարավոր են: Գուցե ամերիկյան հետախուզությունը լավատեղյա՞կ է, որ տարածաշրջանում պատրաստվում են որոշակի ռազմական գործողությունների: Գրեթե համոզված եմ, որ Ադրբեջանում նախագահական ընտրությունների օրը փոխելը կապված է այն հակահայկական ծրագրերի հետ, որոնք իբրեւ թե պետք է իրականացնի Ալիեւը: Այդ ծրագրերը հրահանգներ են ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից, որոնք պետք է իրականացնի Ադրբեջանը: Թե ինչպես այս ամենին կարձագանքեն խոշոր տերությունները, չեմ կարող պատասխանել: Սակայն կարող եմ ասել, որ Իրանն ունակ է զգուշացնել երեք անգամ, իսկ դրանից հետո կարող է պաշտպանել իր հյուսիսային սահմանը, եւ թե ինչ հարված կհասցնի Ադրբեջանին, Աստված գիտի: Ժամանակն է, որ Հայաստանն ի վերջո  քաղաքական ու դիվանագիտական կամք դրսեւորի, ավելի սերտ համագործակցի իր ռազմավարական դաշնակցի, այլ ոչ թե հաշվի նստի ԱՄՆ-ի հետ: Աստված չանի, եթե պատերազմ սկսվի, համոզված եմ` Ռուսաստանը կկատարի Հայաստանի առջեւ ստանձնած բոլոր պարտականությունները, այդ թվում` կգործի հայ-ռուսական արագ արձագանքման կորպուսը: Ամեն դեպքում, ԱՄՆ հետախուզության հայտարարության տակ վտանգներ կան թաքնված` ուղղված Հայաստանին:

 

Քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆ.

- Արցախյան հիմնահարցի հիմքում դրված է հզոր տրամաբանություն, որի հիմքում ընկած է երեք կարեւոր սկզբունք` տարածքային ամբողջականության, ժողովուրդների ազատ ինքնորոշման եւ ուժի չգործադրման: Ալիեւը լավ է հասկանում, որ Եվրոպան այս սկզբունքները դրել է, որպեսզի հետաձգի խնդրի կարգավորումը: Եվրոպական կառույցների հավաստիացումները, թե իրենք հավատարիմ են մնալու այդ սկզբունքներին, ստիպում են խոսել նաեւ Եվրոպայի դեմ, ասելով, որ այդ սկզբունքներով այսօր հնարավոր չէ լուծել խնդիրը: Այդուհանդերձ, պետք է նկատել, որ պատերազմի վերսկսումը քիչ հավանականություն ունի, որքան էլ Ալիեւը հանդես գա ռազմատենչ հայտարարություններով:

 

Միջազգային հարցերով փորձագետ ՄԱՆՎԵԼ ՂՈՒՄԱՇՅԱՆ.

Մարինկա Խաչատրյանը «Զգուշացեք, կանայք են» ֆիլմի պրեմիերային. ՖՈՏՈ

- ԱՄՆ հետախուզության այդ հայտարարությանը մի քիչ կասկածով եմ վերաբերում, քանի որ սկզբնաղբյուրն ինձ ծանոթ չէ: Այսօր չեմ տեսնում այնպիսի իրավիճակ, որի առակայության դեպքում կարող է Արցախի սահմանում վերսկվել պատերազմը, որովհետեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները` Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան բոլոր ջանքերը գործադրում են պատերազմից խուսափելու համար: Կարծում եմ` պատերազմը վերսկելու դեպքում առաջինը կիմանան հենց այդ երկրները եւ կարձագանքեն: Բացի այդ, այս ժամանակաշրջանում որեւէ մեկին ձեռնտու չէ Հարավային Կովկասում ու Արցախում պատերազմ հրահրելը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА