ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չինացի դաշնակահարը միշտ հետաքրքրված է եղել  հայկական մշակույթով

16.02.2018 13:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Չինացի դաշնակահարը միշտ հետաքրքրված է եղել  հայկական մշակույթով

Կոմիտասի թանգարան-իստիտուտում փետրվարի 15-ին  տեղի ունեցավ Հայաստանի պետական կամերային նվագախմբի՝ «Չժան Հայուն նվագում է Մոցարտ» խորագրով համերգը։

Սա սյունեցիների գլխին նորից Լիսկա կարգել է նշանակո՞ւմ․ Վահան Բադասյան

  Հայու Չժանը չինացի դաշնակահար է, ով Հայաստանում է Կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի հրավերով։

   Լրագրողների հետ զրույցում Վահան Մարտիրոսյանը նշեց, որ Հայու Չժանին ճանաչել է շատ վաղուց, բայց նրա համերգներին մասնակցելու առիթ չէր ունեցել։ Համագործակցությունը սկսվել է նախորդ տարի Լոնդոնում կայացած համերիգից հետո«Երբ լսեցի նրա կատարումները և հասկացա՝ դաշնամուրի ինչպիսի վարպետ է  Հայու Չժանը, միանգամից հրավիրեցի նրան մեր երկիր»։

   2018-2019 համերգաշրջանում՝ որպես մենակատար չինացի դաշնակահարը հրավերներ է ստացել ելույթներ ունենալու նաև բազմաթիվ նվագախմբերի հետ՝ Նյուրենբերգի սիմֆոնիկ նվագախումբի, ռուսական կամերային ֆիլհարմոնիկի, Բեռլինի Deutsches Kammerorchester-ի, NDR Radiphilharmonie-ի և Ռուսատանի ազգային ֆիլհարմոնիկի։

Վերջին երկու տարվա ընթացքում նա շուրջ 30 համերգ է ունեցել Չինաստանի խոշորագույն համերգասրահներում՝ աշխարհահռչակ նվագախմբերի հետ համատեղ։

  «Սա իմ առաջին այցելությունն է Հայաստան, բայց ես միշտ հետաքրքրված եմ եղել հայկական մշակույթով և եկել եմ Հայաստան մեծ անակնկալների ակնկալիքով»,-նշեց դաշնակահարը։

   Մինչ Հայաստան այցելելը Հայու Չժանը հետաքրքրված է եղել Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով․ «Չինացի երեխաները պարտադիր անցնում են Խաչատրյան: Ես էլ եմ կատարել նրա գործերից»,- ասաց նա, իսկ Հայաստանում հասցրել է ծանոթանալ նաև Կոմիտասին և նրա ստեղծագործություններին։

Նա իր առաջին դաշնամուրի դասերը ստացել է 9 տարեկանոմ, այնուհետև շարունակել կրթությունը Պեկինի Կենտրոնական կոնսերվատորիայում: Ինչպես ինքն է նշում, կրթությունը մի գործընթաց է, որը ավարտ չունի «Բարեբախտաբար, չինացի ծնողները այսօր շատ են կարևորում իրենց երեխաների կրթությունը և մեծ գումարներ են ներդնում, որպեսզի երեխաներն ունենան հիմնավոր կրթություն»,-նշեց նա։

33-ամյա դաշնակահարը իրեն պատասխանատու է զգում նոր սերնդի կրթության ու դաստիարակության գործում։

Արամ Դանիելյանի համագյուղացիները սղոցները ձեռքներին սպասում են մարզպետին. ֆոտո

Նա լեգենդար դաշնակահար Արթուրո Բենեդեթի Միքայելելիի վերջին աշակերտն է։

ՀԵՐՄԻՆԵ ՂԱՐԻԲՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА