ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ժիրինովսկին բողոքեց Արա Բաբլոյանին

14.02.2018 23:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ժիրինովսկին բողոքեց Արա Բաբլոյանին

ՌԴ Պետական դումայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին ու Հայ Առաքելական Եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի 300-ամյակին նվիրված «Միասին» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությունը:  

Ճոյտն իրեն պատկերացնում է միայն պատգամավորի կարգավիճակով. «Ժամանակ»

Ցուցահանդեսի առաջին այցելուների թվում էին ինչպես ռուս պատգամավորներն, այնպես էլ Հայաստանից ժամանած խորհրդարանական պատվիրակությունը՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորությամբ:

Միջոցառման առիթից օգտվելով՝ ելույթ է ունեցել նաեւ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական խմբակցության ղեկավար ՎԼԱԴԻՄԻՐ ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ ու սկսել գանգատվել Ա. Բաբլոյանին. «Մոսկվայում հայկական ռեստորաններն ամենաշատն են, սակայն մինչեւ օրս ինձ ոչ ոք խաշի չի հրավիրել։ Բայց չէ՞ որ ես ամեն տարի մասնակցում եմ Հայոց ցեղասպանությանը նվիրված ցույցերին»:

Հավելենք, որ հայտնի ընդդիմադիր շոումենի բողոքին ի պատասխան, նրան առաջարկել են ամեն շաբաթ հյուրընկալել Մոսկվայի հայկական ռեստորաններում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА