ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լեպսի համերգի սարքավորումները Հայաստան կբերվեն առանձին ինքնաթիռով

14.02.2018 17:00 ՄՇԱԿՈՒՅԹ
Լեպսի համերգի սարքավորումները Հայաստան կբերվեն առանձին ինքնաթիռով

Փետրվարի 24-ին Հայաստանում հանդես կգա Ռուսաստանի Դաշնությունում ամենաճանաչված ու հեղինակավոր երգիչ ԳՐԻԳՈՐԻ ԼԵՊՍՆ իր` «Ինչու՞ ես այդքան լուրջ» համերգային ծրագրով: Կազմակերպիչները հավաստիացնում են, որ այս համերգը կմնա հայ ժողովրդի պատմության մեջ իր մասշտաբով եւ սարքավորումների որակական մակարդակով` նման տեխնիկա Հայաստանում, դեռեւս, գոյություն չունի:

Միջազգային մրցույթների դափնեկիր Մայա Աֆրիկյանը հեղինակային մենահամերգով ելույթ է ունեցել Մոսկվայում

Արդի ժամանակների ամենասպասված ու մասշտաբային համերգը Հայաստանում հագեցած կլինի Մոսկվայից բերված հատուկ սարքավորումներով: Թվերը տպավորիչ են` բեմահարթակի չափերը կազմում են` 40x22x20 մետր, իսկ 70 տոննա կշիռ ունեցող ձայնային եւ հատուկ Էֆեկտների սարքավորումները Հայաստան կբերվեն առանձին ինքնաթիռով փետերվարի 22-ին:

Եվ, ամենակարեւորը` նոր ձեւաչափով նոր ծրագիրն է: Հատուկ համերգի համար կտեղադրվեն LED հսկայական էկրաններ, օրիգինալ լուսադիոդային լուսարձակներ եւ մոնիտորներ, բեմական բազմապիսի լուսավորություն եւ սարքավորումներ: Համերգի տեսողական բաղադրիչը խոստանում է դառնալ անմոռանալի:

Մենեջմենթի կազմակերպիչները Հայաստան կժամանեն համերգից 5 օր առաջ, Անձամբ Լեպսն իր անձնակազմով կժամանի փետերվարի 23-ին: Նրա համար դա համերգ է եւ ոչ մի արտասովոր բան: Մինչ դեռ հայ հանդիսատեսի համար այն կդառնա իսկական հայտնություն:

2017-ին, շռնդալից համերգային շրջագայությունից հետո, Լեպսը դարձավ ելույթների բացարձակ ռեկորդակիրը` ունենալով միանգամից հինգ համերգ Մոսկվայում` լեփ-լեցուն դահլիճներում, ներկայացնելով «Ինչու՞ ես այդքան լուրջ» նոր ալբոմը, դառնալով` «Առաջին ալիքի» ժողովրդական քվեարկության արդյունքում` երկրում ամենաճանաչված արտիստը: Համերգը` նման աննախադեպ ձևաչափով, կանցկացվի առաջին անգամ` ստեղծելով բացառիկ հնարավորություն լսել Լեպսի երգերը հետաքրքիր, անսպասելի, համարձակ, բայց անդավաճան հիթային մեկնաբանությամբ:

 Գրիգորի Լեպսը կկատարի իր գլախավոր թրեքերը ավանդական հնչողությամբ, տրամադրությամբ և խառնվածքով: Համերգը, իրավամբ, կարելի է անվանել 2018-ի ամենասպասված երաժշտական իրադարձություններից մեկը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА