ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նման քայլ չի կատարվել խորհրդարանի կողմից. սումգայիթյան ջարդերը Ցեղասպանություն ճանաչելու նախագիծ (Տեսանյութ)

14.02.2018 16:43 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նման քայլ չի կատարվել խորհրդարանի կողմից. սումգայիթյան ջարդերը Ցեղասպանություն ճանաչելու նախագիծ (Տեսանյութ)

30 տարի առաջ Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանցի խուժան իշխանությունների հորդորով եւ գիտությամբ իրականցրեց տեղի հայ բնակչության զանգվածային կոտորած: Ոճրագործությունը ծրագրավորված  էր նախապես, ջարդերի հետեւանքով հազարավոր հայեր  սպանվեցին եւ բռնի տեղահանվեցին: Այսօր, 30 տարի անց Ադրբեջանի իշխանությունները ժխտում են իրենց իսկ ձեռքով կատարած ոճրագործությունը եւ ստահոդ լուրեր տարածում եւ մեղադրում միայն հայերին:

«Ազգ-բանակ» գաղափարը մեր ժողովրդի համար շատ կարեւոր է»

«Շուշի» բարեգործականա հիմնադրամի հիմնադիր նախագահ, արձակագիր, հրապարկախոս ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ խոսքով` սումգայիթյան ողբերգությունից անմիջապես հետո հայկական կողմը պետք է հանդես գար կոտորածը Ցեղասպանություն ճանաչելու պահանջով. «Մինչեւ այժմ նման քայլ չի կատարվել մեր խորհրդարանի կողմից, չգիտեմ սա ինչպես որակել` ծուլության հետեւա՞նք, ցանկության բացակայությու՞ն, թե` այլ բան: Վաղուց նման նախագիծ պետք է ներկայացվեր խորհրդարան, հատկապես այն հայտարարություններից հետո, որոնք անում է Ալիեւը»,-«Իրավունքի» հետ զրույցում փաստեց Բ. Կարապետյանը:

Բակուր Կարապետյանը սումգայիթյան դեպքերից մեկ ամիս անց վտանգելով կյանքը հասել է Սումգայիթ, տասն օր շարունակ եղել է այնտեղ եւ կատարել նկարահանումներ, որի արդյունքում էլ ստեղծվել է «Սումգայիթյան ալիքեր» ֆիլմը: Ֆիլմում Սումգայիթի հայ բնակիչները պատմում են այն ջարդերի մասին, որոնցից մազապուրծ կարողացել են փրկվել. «Թե ինչպես հասա Սումգայիթ, ինչպես գաղտնի նկարահանումներ իրականացրեցի` այլ հարց է: Իմ նկարահանումների արդյունքում ստեղծվեց «Սումգայիթյան ալիքներ» ֆլմը, որի ցուցադրությունը հայկական հեռուստատեսությամբ  արգելեցին, պատճառաբանելով, թե ֆիլմի ցուցադրությունը կարող է իրավիճակն ավելի սրել: Մի քանի մասերից բաղկացած այս ֆիլմ այժմ տեղադրված է համացանցում»,-ընդգծեց Բակուր Կարապետյանը: Բացի ֆիլմից, նա սումգայիթյան դեպքերի վերաբերյալ հրատարակել է գիրք, որը թարգմանվել է նաեւ  ռուսերեն եւ անգլերեն լեզուներով:


Ներկայացնում ենք նաեւ Բ. Կարապետյանի ֆիլմից մեկ հատված


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА