ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Երկիր ծիրանիի» վարքը կարելի է դիտարկել որպես խուլիգանություն»

14.02.2018 19:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ
«Երկիր ծիրանիի» վարքը կարելի է  դիտարկել որպես խուլիգանություն»

Եթե ոմանց համար երեկ Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության երեք անդամների` Զարուհի Փոստանջյանի, Մարինա Խաչատրյանի եւ Սոնա Աղեկյանի նախաձեռնած կոյուղաջրերով «ջրցան ակցիան» զվարճալի էր, մյուսների համար` նողկալի, ապա Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր 80-ամյա ՄԱՐՏԻՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ հասցրեց հիվանդանոցի դուռը:

ԱԺ-ում լսումներ կանցկացվեն ստեղծագործական միությունների խնդիրների վերաբերյալ

Միջադեպից անմիջապես հետո` տեղի ունեցածից խիստ վրդովված մաեստրոն մեզ հետ զրույցում ընդամենը մեկ նախադասություն ասաց. «Սա այն վայրն է, որտեղ մարդիկ պետք է աշխատեն, իսկ «Երկիր ծիրանիի» վարքը կարելի է դիտարկել որպես խուլիգանություն»:

Իսկ քիչ անց, հավանաբար, տարածված գարշահոտությամբ ու լարված իրավիճակով պայմանավորված, նրա ինքնազգացողությունը վատացավ: Ավելի ուշ Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Հասմիկ Սարգսյանը տեղեկացրեց, որ մաեստրոն գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Այսօր արդեն մեզ հաջողվեց  պարզել, որ Մ. Վարդազարյանը դուրս է գրվել «Նորք-Մարաշ» սրտաբանական կլինիկայից, որտեղ սիրտը ստենտավորել են: Նրա առողջական վիճակը բարար է գնահատվում: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА