ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՄ- Ադրբեջան համագործակցությունը չի ազդում Մոսկվայի հետ հարաբերությունների վրա. Մամեդյարով

14.02.2018 15:22 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԵՄ- Ադրբեջան համագործակցությունը չի ազդում Մոսկվայի հետ հարաբերությունների վրա. Մամեդյարով

ԵՄ-ի և Ադրբեջանի միջև գործընկերության մասին համաձայնագրի նախագծի շուրջ բանակցություններն ընթանում են կառուցողական հունով և փոխըմբռնման հիման վրա, այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը  «ՌԻԱ Նովոստի»-ն տված հարցազրույցում: Մամեդյարովը ասել է, որ փաստաթղթի պատրաստման գործընթացում առանձնահատուկ խոչընդոտներ չկան:

«Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ լավ հարաբերություններ հաստատել, եթե....»

«Քանի որ Ադրբեջանն Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ չէ, սակագների և սուբսիդիաների հարցերում մենք ունենք մի շարք անհամաձայնություններ: Սակայն քննարկումների ընթացքում մենք կփորձենք ընդհանուր կետեր գտնել փոխըմբռնման հիման վրա»,- ընդգծել է Մամեդյարովը:

Արտգործնախարարը հայտարարել է, որ ինչպես Ադրբեջանի և ՌԴ-ի միջև ռազմավարական գործընկերությունը չի ազդում ԵՄ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վրա, այնպես էլ ԵՄ-ի հետ Ադրբեջանի հարաբերությունները չեն ազդում Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների վրա, որոնք ունեն ռազմավարական բաղկացուցիչ:

Մամեդյարովը հայտնել է, որ բանակցությունների հաջորդ փուլը  2018 թվականի առաջին եռամսյակի վերջին կամ երկրորդ եռամսյակի սկզբին է նախատեսված:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА