ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ուկրաինան հայտնել է Պուտին-Պորոշենկո հեռախոսազրույցի մասին

14.02.2018 14:16 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ուկրաինան հայտնել է Պուտին-Պորոշենկո հեռախոսազրույցի մասին

Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույց են ունեցել փետրվարի 13-ին: Այս մասին հաղորդում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը:

Թուրքիայի հատուկ ծառայությունները տեղեկացել են Բալկաններում Էրդողանի դեմ նախապատրաստվող հարձակման մասին

«Ուկրաինայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ, որպեսզի ակտիվացնի Ուկրաինայի պատանդների ազատման գործընթացը, մասնավորապես,  սահմանապահների փոխանակումը և օկուպացված տարածքներում ուկրաինացի զինվորների ազատումը»,- նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:Նշվում է, որ զրույցի նախաձեռնողը եղել է ուկրաինական կողմը, պատճառը երկրորդ Մինսկի համաձայնագրի կնքման երրորդ տարելիցն է:

Ղեկավարները քննարկել են նաև ՆԱՏՕ-ի չորս երկրների արտաքին գործերի նախարարների առաջիկա հանդիպումը, որը տեղի կունենա փետրվարի 16-ին Մյունխենում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА