ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՖԻՖԱ-ն մերժել է «Բարսելոնայի» դեմ Նեյմարի բողոքը

13.02.2018 22:51 ՍՊՈՐՏ
ՖԻՖԱ-ն մերժել է «Բարսելոնայի»  դեմ Նեյմարի բողոքը

ՖԻՖԱ-ն մերժել է ֆրանսիական ՊՍԺ-ի և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարի բողոքը, ով ցանկանում էր իր նախկին թիմից` կատալոնական «Բարսելոնայից» ստանալ 40 մլն եվրո: 

Ժորդի Ալբա․«Բարսելոնայի» երկրպագուները ցանկանում են տեսնել «Ռեալի» պարտությունը

Նեյմարը նախկին թիմից պահանջում է 2016 թվականին պայմանագրի ժամկետը երկարաձգելու համար հավելավճարը: «Բարսելոնան» մերժել է Նեյմարին և չի վճարել այդ գումարը:

ՖԻՖԱ-ն հրաժարվել է բավարարել Նեյմարի պահանջները: Միաժամանակ, «Բարսելոնան» մտադիր է Նեյմարի դեմ 75 մլն եվրոյի հայց ներկայացնել` պայմանագիրը խախտելու համար:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА