ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչո՞ւ Ն. Զոհրաբյանը չի նկատում իր աչքի գերանը

13.02.2018 17:01 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ինչո՞ւ Ն. Զոհրաբյանը չի նկատում իր աչքի գերանը

ԱԺ վերջին քառօրյա նիստին «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր ելույթում էնտուզիազմով քննադատում, մեղադրում էր որոշ ՀՀԿ-ականներին նշելով, որ վերջիններս իրենց տների, կամ բիզնեսների տարածքների մոտ շրջադարձի նշաններ են գծում, որպեսզի ավելորդ անգամ պտույտ չկատարեն այնտեղ հասնելու համար: Ինչ խոսք շատ ճիշտ է ասում տիկին Զոհրաբյանը եւ լավ է, որ ուշադիր է նման երեւույթների հանդեպ, սակայն վատ է, որ տիկին Զոհրաբյանը չի նկատում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տան մոտ գտնվող խաչմերուկին առաջացած ճանապարհային խոչընդոտները, որտեղ, ժողովրդի լեզվով ասած «պարկած միլիցիաներ» են տեղադրված: Նույն տեսարանն է նաեւ «Առինջ մոլ» եւ Առինջ գյուղ տանող ճանապարհները, ինչը եւս խաթարում է բնականոն ճանապարհային երթեւեկությունը, իսկ թե ինչու դրա մասին չի բարձրաձայնվում հայտնի չէ: Ծառուկյանի տան տարածքի այդ վիճակը նկատել են նաեւ դրսից ժամանած հյուրերը, այդպես էլ չհասկանալով, թե ինչպե՞ս կարելի է մայրուղին լցնել թմբերով, չիմանալով, թե մի քիչ այն կողմ ում տունը կամ ում օբյեկտն է գտնվում: 

Բա հիմա ի՞նչ եղավ, պարոն ժողովրդի վարչապետ, հիմա էլ ինքներդ եք վարչապետ, ինչո՞ւ եք բյուջեի փողերը անխնա մխսում

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА