ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՅՍ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԱՉՔԻ ՉԸՆԿԱՎ ԱՐԴԱՐ ՄՐՑԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ

13.02.2018 22:30 ՍՊՈՐՏ
ԱՅՍ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԱՉՔԻ ՉԸՆԿԱՎ ԱՐԴԱՐ ՄՐՑԱՎԱՐՈՒԹՅԱՄԲ

«Դինամո» ՄՀԿ-ում կայացել է բռնցքամարտի Հայաստանի երիտասարդների առաջնությունը: Արցախից ու Հայաստանի տարբեր մարզերից շուրջ 170 բռնցքամարտիկ 10 քաշային կարգերում պայքարեցին Հայաստանի չեմպիոնի կոչման համար:

ԱՐՈՆՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԻՐ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄՐՑԱՇԱՐԵՐԻՑ ՄԵԿԻՆ

Բռնցքամարտում միշտ էլ մրցավարական միջամտությունները շատ են եղել, այս մարզաձեւն ամենաանպաշտպաններից է՝ մրցավարական կողմնապահությունների տեսանկյունից: Այս առաջնությունն էլ առանձնապես աչքի չընկավ արդար մրցավարությամբ: Միայն թե անհասկանալի է, թե ինչպես պայքարել կողմնապահության դեմ միջազգային հարթակում, երբ անգամ երկրի ներքին առաջնություններում բոլոր մարզիկների համար արդար խաղի կանոններ  ապահովել չի հաջողվում:

Հատկանշական է, որ բռնցքամարտի խնդիրները քննելիս շատ է խոսվում կադրային պակասի մասին, մարզաձեւի անհամաչափ զարգացվածության` Երեւանի եւ մարզերի տարբերությամբ, բարձրակարգ մարզիչների պակասի, մարզիկների վատ պատրաստվածության եւ այլն: Բայց այստեղ պարադոքսալ երեւույթներ են ի հայտ գալիս, եթե հաշվի առնենք, որ ի տարբերություն մեծահասակների` երիտասարդները շատ ավելի քիչ միջազգային մրցաշարերի ու համատեղ հավաքների են մասնակցում, եւ այսպես թե այնպես, երկրում լավագույնները որոշվում են հենց ՀՀ առաջնության ընթացքում, ապա նմանօրինակ միջադեպերն առհասարակ մեր իրականությունում չեն կարող տեղ գտնել որեւէ տրամաբանությամբ: Եթե այս առաջնության ընթացքում է, որ մարզիկը կարող է լավագույն որակներով հանդես գալ ու իր տեղն ունենալ երիտասարդական հավաքականում, ապա չնկատելու տալով նման մարզիկներին` արդյոք կարելի՞ է ակնկալել առողջ սերնդափոխություն երիտասարդների եւ մեծասակասների թիմերում եւ ունենալ լավ, միջազգային հարթակում հաջողություն գրանցելու պոտենցիալով մարզիկներ:

Առաջնության ընդհանուր մակարդակի ու երիտասարդ մարզիկների մասին «Իրավունքը» խոսեց Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի դպրոցի, Հայաստանի վաստակավոր մարզիչ Հարություն Նազարյանի հետ. «Մեր մարզադպրոցը ներկայացնող 11 բռնցքամարտիկներ կային պայքարում, իմ սաներից չորսն էին մասնակցում առաջնությանը: Կան տղաներ, որոնք ունեն պոտենցիալ ու կարող են լավ թեկնածուներ լինել` պետությունը միջազգային հարթակում ներկայացնելու համար: Ասեմ, որ երիտասարդների առաջնությունը կադրային առումով ավելի ուժեղ էր քան՝ մեծահասակներինը»:

Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

Անդրադառնալով մարզերը ներկայացնող բռնցքամարտիկներին` Հ.Նազարյանը նշեց. «Երիտասարդական հավաքականում մարզերի բռնցքամարտիկներն ավելի լավ են ներկայացել, թեեւ Երեւանից էլ լավ ուժեղ տղաներ կային: Առաջնության մասնակիցների թիվը գոհացնող էր` թույլատրել էին մարզադպրոցների բոլոր մարզիկներին մասնակցել: Արդյունքում տարբեր պատրաստվածության մարզիկներ էին, բայց ասեմ` շատ թույլեր չկային»:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА