ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԿԵ-ՈՒՄ ԱՄՓՈՓԵՑԻՆ ՀՈՒՆՎԱՐՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

13.02.2018 22:00 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՀԿԵ-ՈՒՄ ԱՄՓՈՓԵՑԻՆ ՀՈՒՆՎԱՐՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն խորհրդակցության ընթացքում ամփոփեց հունվարյան աշխատանքի արդյունքները: Ինչպես նշեց տնօրենը, տարվա առաջին ամիսը բավականին հաջող էր երկաթուղու համար, գրանցվել էր փոխադրումների դրական դինամիկա ինչպես նախատեսված, այնպես էլ անցած տարվա ցուցանիշների հետ համեմատ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնն անցնում է 24/7 ռեժիմով աշխատանքի

Վիճակագրական տվյալների համաձայն, 2018 թվականի հունվարին երկաթուղային բեռնափոխադրումների ծավալները 6,5%-ով գերազանցեց նախատեսված եւ 8,3%-ով անցած տարվա արդյունքները: Բեռնաշրջանառությունն ավելացել է 4,8% եւ 9,5%-ով համապատասխանաբար: Արտահանման ծավալները հունվարին նախատեսված ցուցանիշի հետ համեմատ աճել են 0,4% եւ 4,2%-ով 2017 թվականի նույն ժամանակահատվածի հետ համեմատ, տեղական փոխադրումները` 5,5% եւ 5,8%, իսկ ներմուծումը` 12,8% եւ 17% համապատասխանաբար:

Գնացքի միջին քաշը 2017 թվականի հունվարի համեմատ ավելացել է 0,4%, լոկոմոտիվի միջին օրական արտադրողականությունը` 2,3%: Տեղմասային արագությունն ավելացել է 1,1%-ով` հասնալով 36,7 կմ/ժ, իսկ տեխնիկականը` 1,2%-ով` կազմելով 41,2 կմ/ժ:

Միեւնույն ժամանակ Սերգեյ Վալկոն արձանագրեց աշխատանքի մի շարք որակական ցուցանիշների կատարելագործման անհրաժեշտությունը` մասնավորապես, շահագործվող էլեկտրաքարշերի պարկ, տրանզիտային վագոնների պարապուրդ, էլեկտրաէներգիայի ծախս: Վագոնների վերանորոգման ծավալները 2017-ի հետ համեմատ ավելացել են 15%, լոկոմոտիվների տեխսպասարկումը` 5,5%-ով:

Խոսելով գնացքների շարժի մասին` ՀԿԵ գլխավոր տնօրենը նկատեց, որ 2018 թվականի հունվարին երկաթուղին սպասարկել է 970 գնացք, որից 961-ը` ըստ չվացուցակի: Նշելով ուղեւորատար գնացքների եւ ներհանրապետական էլեկտրագնացքների չվացուցակների կատարելագործումը` դրանք կատարվել են լիովին, Սերգեյ Վալկոն հանձնարարեց շարունակել անհրաժեշտ  աշխատանքն այս ուղղությամբ: Ընկերության ղեկավարը հատուկ կարեւորեց անվտանգության հարցը, նշելով, որ 2018 թվականի հունվարին գծի գնահատականը բարելավել է 5 կետով` կազմելով 77 միավոր: Ընկերության առաջնային խնդիրների շարքում «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրենը նշեց բեռնափոխադրումների եւ ուղեւորափոխադրումների նոր ծավալների ներգրավվումը, դրված խնդիրների ժամանակին կատարումը, բյուջեի եկամտային եւ ծախսային հոդվածների բալանսի ապահովումը, ռեսուրսների արդյունավետ կառավարումը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА