ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Րաֆֆի Հովհաննիսյանը նմանակեց Ծառուկյանին` առանձին հանդիպեց թեկնածու Արմեն Սարգսյանի հետ

13.02.2018 15:24 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Րաֆֆի Հովհաննիսյանը նմանակեց Ծառուկյանին` առանձին հանդիպեց թեկնածու Արմեն Սարգսյանի  հետ

Նախօրեին ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:
«Իրավունքի» հետ զրույցում կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ տեղեկացրեց, որ այն մասնավոր հանդիպում է եղել եւ առնչություն չի ունեցել «Ժառանգություն» կուսակցության հետ, ուստի հանդիպման մանրամասներին տեղյակ չէ:
Իսկ այսօր արդեն նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպել է կուսակցության վարչության անդամների հետ: Ըստ Արմեն Մարտիրոսյանի հանդիպման ընթացքում երկուստեք ներկայացրել են իրենց մոտեցումները երկրի այսօրվա իրավիճակի վերաբերյալ, նրա բնորոշմամբ սովորական քննարկում է անցկացվել. «Այս ամբողջ գործընթացը տեսնելով եւ հաշվի առնելով Արմեն Սարգսյանի կարողությունները, կարծում եմ, ճիշտ կլինի, որ Արմեն Սարգսյանը վարչապետի թեկնածու լինի, որպես նաեւ չեզոք անձնավորություն, որը կփորձի երկրում իրականացնել նաեւ արմատական փոփոխություններ»,-փաստեց Արմեն Մարտիրոսյանը եւ ընդգծեց, որ Արմեն Սարգսյանի թեկնածությունը դրական կամ բացասական գնահատելու խնդիր «Ժառանգությունը» չունի. «Էական չէ նա երկար ժամանակ Հայաստանում ապրել է, թե` ոչ, որովհետեւ, եթե մեր երկում երկու շաբաթ ապրի, ապա բոլոր խնդիրներին կծանոթանա: Ամբողջ խնդիրն այն է, թե լիազորություններ ու կարողություններ կլինեն, որպեսզի այդ խնդիրները լուծի: Մենք կեղծված ընտրությունների վերաբերյալ  մտահոգությունը հայտնել ենք Արմեն Սարգսյանին եւ նշել , որ ըստ էության այս պահին մեր Սահմանադրության մեջ այս առումով հակասություններ կան: Նոր Սահմանադրությամբ ՀՀ նոր նախագահի վրա դրված է Սահմանադրության երաշխավորի դերը, մինչդեռ նա օրենքով որեւէ լիազորություն չունի , ինչպե՞ս է վերահսկելու»,-շեշտեց Ա. Մարտիրոսյանը:
Նշենք, որ լուրեր են շրջանառվում, որ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը եւս առանձին հանդիպում կունենա Արմեն Սարգսյանի հետ:

Արմեն Գրիգորյանը ՌԴ նկատմամբ մոտեցումները փոխել է. «Ժողովուրդ»


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА