ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զարուհի Փոստանջյանը խոստացել է թունավորել ՀՀԿ-ականներին

13.02.2018 14:24 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Զարուհի Փոստանջյանը խոստացել է թունավորել ՀՀԿ-ականներին

Երևանի ավագանու այսօրվա նիստում ելույթով հանդես եկավ «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

350 մարդ կա, որոնք տեղյակ չեն, որ խոշոր գործարարությամբ են զբաղվում ու հարկեր չեն մուծում. ԱԱԾ պետը սկանդալային բացահայտումներ է խոստացել

Նա հայտարարեց, որ Նուբարաշենի գարշահոտությունը պետք է զգա ՀՀԿ-ն:

«Այլևս այդ գարշահոտությունը ուղեկցելու է ձեզ բոլոր վայրերում, որտեղ դուք գտնվելու եք, կոնյակներն ու օծանելիքները ձեզ չեն փրկելու, դուք մի պահ զգացիք այդ գարշահոտությունը, չդիմացաք ու հարձակում գործեցիք տիկին Խաչատրյանի վրա: Գարշահոտությունից չեն խեղդվում, թունավորվում են, մենք ձեզ թունավորելու ենք», - ասաց Զարուհի Փոստանջյանը:

Նա ընդգծեց, թե ՀՀԿ-ականների տեղը «Նուբարաշեն» ՔԿ-ում է:

«ՔԿ-ներում պետք է դուք լինեք, մեր բոլոր հերոսներին այնտեղից պետք է բաց թողնեն, պատիժ ենք պահանջելու, արդար պատիժ, որը բոլորի սրտով է լինելու», - ասաց «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավարը` ընդգծելով. «Բոլոր տեղերում դուք լինելու եք մերժելի, Նուբարաշենը ձեզ է սպասում»:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА