ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ան-148 ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերել են մարմինների ավելի քան 200 հատվածներ

12.02.2018 15:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ան-148 ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերել են մարմինների ավելի քան 200 հատվածներ

Ան-148 ինքնաթիռի կործանման վայրում փրկարարները հայտնաբերել են մարմինների 209 հատվածներ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը`վկայակոչելով արտակարգ իրավիճակների օպերատիվ շտաբի ներկայացուցչին:

Իրանական գազը սահմանին 15 դոլարով թանկ է, քան՝ ռուսական գազը. Նախարար

Գործակալության զրուցակցի խոսքով, որոնողական աշխատանքները շարունակվում են:

Հիշեցնենք, որ Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանում երեկ՝ փետրվարի 11-ին, վթարի է ենթարկվել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից մեկնած և դեպի Օրսկ քաղաք ուղևորվող Ան-148 ինքնաթիռը: 

Կործանման հետևանքով մահացել է 71 մարդ, այդ թվում՝ երկու հայ: Նրանցից մեկը եղել է ուղևորներից, իսկ մյուսը՝ ինքնաթիռի երկրորդ օդաչուն:  Սարատովի մարզի իշխանություններն Ան-148 ինքնաթիռի վթարի զոհերի ընտանիքներին կվճարեն մեկական միլիոն ռուբլի:

«Մարզպետ Վալերի Ռադաևը որոշել է աջակցել Ան-148 ինքնաթիռի վթարի զոհերի հարազատներին: Նրանց մեկական միլիոն ռուբլի կվճարվի»,- ասել է մարզպետի մամուլի ծառայության ղեկավար Նինա Պոպովան:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА