o C     07. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հրապարակվել են Մերձմոսկվայում կործանված ինքնաթիռի անձնակազմի անունները. նրանցից մեկն ազգությամբ հայ է (թարմացվում է)

11.02.2018 19:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հրապարակվել են Մերձմոսկվայում կործանված ինքնաթիռի անձնակազմի անունները. նրանցից մեկն ազգությամբ հայ է (թարմացվում է)

18.44 

Մերձմոսկվայում վթարված Ան-148 ինքնաթիռի կործանման պատճառը, նախնական տվյալներով, շարժիչներից մեկի խափանումն ու դրան հաջորդած բռնկումն է եղել: Այս մասին հաղորդում է Mash Telegram-ալիքը: 

Միևնույն ժամանակ տրանսպորտի նախարարությունից հայտնել են, որ դիտարկվում են վթարի տարբեր վարկածներ, որոնց թվում նաև եղանակային պայմաններն ու մարդկային սխալը: Նախնական տվյալների համաձայն՝ վթարի հետևանքով ոչ ոք ողջ չի մնացել:

Life.ru-ի հաղորդմամբ՝ ավիավթարի վայրում՝ Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանում, ավելի քան 150 փրկարար է աշխատում: Այստեղ է ժամանել 20 միավոր տեխնիկա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ ավիավթարի առնչությամբ: Նախնական տվյալներով՝ օդանավում գտնվել է 65 ուղևոր և անձնակազմը:

Մոսկվայում ազգությամբ հայ աշխարհի չեմպիոնի են սպանել

  


 

17.57 

Mash-ը գրում է, որ ականատեսներն ինքնաթիռի անկումից առաջ տեսել են՝ ինչպես է ինքնաթիռի թևի տակ ինչ-որ բան պայթել ու բռնկվել:

Սակայն, ինքնաթիռների տեղաշարժին հետևող Flightradar24 պորտալի տվյալների համաձայն՝ երկինքն ամբողջությամբ ծածկված էր ամպերով 800 մետր բարձրության վրա, և անհասկանալի է, թե այդ պայմաններում ինչպես կարելի էր տեսնել պայթյունը:

17.54 

Интерфакс-ի հետ զրույցում Почта России պետական ընկերության ներկայացուցիչը կրկին ասել է, որ ընկերությունն ուղղաթիռներ չունի, այլ ընդամենը երկու «Տու-204» ինքնաթիռ: Ահա թե ինչու, նրա խոսքով, Почта России-ն կապ չունի աղետի հետ:

17.52

Почта России պետական ընկերությունը հայտնել է, որ իրենց ուղղաթիռի հետ բախում չի եղել: «Մենք ուղղաթիռներ չունենք: Չգիտեմ՝ ընդհանրապես որտեղից է նման տեղեկություն վերցվում», - РЕН ТВ հեռուստաալիքին ասել է ընկերության ներկայացուցիչը: 




Meduza.io-ն պնդում է, որ Почта России-ն, համենայն դեպս, ինքնաթիռներ ունի, սակայն բախման վարկածը դեռ պաշտոնապես չի հաստատվել:

17.48

Սարատովում օպերատիվ շտաբ է ստեղծվել աջակցության անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար: Համապատասխան հրահանգը տվել է Սարատովի շրջանի նահանգապետ Վալերի Ռադաևը:

17.45

Օրենբուրգի մարզի նահանգապետ Յուրի Բերգը մեկնել է Օրսկ՝ արտակարգ իրավիճակների տարածաշրջանային շտաբը գլխավորելու համար: Տեղում խորհրդակցություն կանցկացվի, ինչպես նաև ուղիղ կապ կհաստատվի Մոսկվայի հետ:


17.43


Դեպքի վայր է մեկնել ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստիրկինը: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը խոստացել է արտակարգ իրավիճակների ծառայություններին տրամադրել անհրաժեշտ օգնությունը:


17.40

Life.ru-ն հրապարակել է կործանված ինքնաթիռի անձնակազմի անդամների ցուցակը. 

Վալերի Գոուբանով՝ անձնակազմի հրամանատար
Սերգեյ Գամբորյան՝ երկրորդ օդաչու
Անաստասիա Սլավինսկայա՝ բորտուղեկցորդուհի
Վիկտորիա Կոբոլ՝ ուղեկցորդուհի
Օլեգ Սերգեև՝ տեխնիկ
Անդրեյ Ռյաբինին՝ տեխնիկ


17։29

Կրեմլի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել մահացածների բարեկամներին ու հարազատներին և հրահանգել հատուկ հանձնաժողով ստեղծել ավիավթարի պատճառները քննելու համար:


17.27

Lenta.ru-ի աղբյուրը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ վերելքի պահին ինքնաթիռը բախվել է Почта России պետական ընկերության ուղղաթիռին: 

Ըստ РИА Новости–ի՝ դեպքի վայր է մեկնել փրկարարների յոթ բրիգադ:

Աղետն ուղիղ եթերում լուսաբանում են Россия 24 և Москва 24 հեռուստաալիքները:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА