КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА

o C 11. 12. 2019 : :
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի որդին՝ Ստեփանը, վերջ դրեց մոտ 20 տարվա խռովությանը: Նա վերադարձել էր Մոսկվա՝ մորը՝ Տատյանա Վլասովային տեսնելու և հոր հետ խոսելու համար։
«Մեր հանդիպման մասին երկար էի մտածում ու նույնիսկ չգիտեի, թե ինչպես կընթանա մեր զրույցը: Սակայն, երբ գնացի թատրոն և բացեցի նրա աշխատասենյակի դուռը, նա անմիջապես առաջինն ասաց. «Որդիս, ներս արի»: Եվ վերջ: Կարծես, այդքան տարի չէր անցել…», - անկեղծացել է ՍՏԵՓԱՆ ՋԻԳԱՐԽԱՆՅԱՆԸ:
«Այո, նա փոքր-ինչ ծերացել էր, ճռռացող ձայն ուներ, սակայն մտքի պայծառությունն ու խոսելաձևն անփոփոխ էին: Չէի սպասում նրան տեսնել այդքան լավ վիճակում: Ուրախալի է, որ նա պատվով է դուրս գալիս այդ տրագիկոմիկ իրավիճակից, և չի կորցնում ոչ հումորի զգացողությունը, ոչ մտքի սրությունը, ոչ առողջությունը»:
Մինչ հոր և որդու միջև ծագած կոնֆլիկտին անդրադառնալը՝ Ստեփանը նշել է, որ երիտասարդ հասակում (Այժմ 52 տարեկան է.-խմբ.) հոր հետ նկարահանվել է ֆիլմերում և խաղացել թատրոնում. «Չորս կամ հինգ երաժշտական ներկայացումներում է եղել զբաղվածությունս: Վոկալն ինձ մոտ լավ էր ստացվում: Իսկ հետո թատրոնն իմ կյանքում ավարտվեց»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հ.Գ.- Նյութն ամբողջությամբ կարդացե՛ք «Իրավունքի» վաղվա տպագիր համարում: