ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գործընկերներ, որոնց պատճառով ձեր աշխատանքային օրը պարզապես անտանելի է դառնում

29.01.2018 19:16 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Գործընկերներ, որոնց պատճառով ձեր աշխատանքային օրը պարզապես անտանելի է դառնում

Ինչպիսի կոլեկտիվում էլ աշխատեք, միշտ կլինեն որոշ ոչ ադեկվատ մարդիկ, ովքեր կփչացնեն ձեր օրը կամ ում հետ աշխատելն անհնար կթվա: Ստերև ներկայացնում ենք այդպիսի մարդկանց 6 տիպ և թե ինչպես վարվել նրանց հետ:

Ինչպիսին էլ լինի ձեր ընտրած ճանապարհը, միշտ մաքուր պահեք ձեր հոգին և միտքը. Տարոն Մարգարյան

1. Բարիկադիստ

Մարդիկ, ովքեր չեն կարողանում պարզապես նստել և զբաղվել իրենց գործով: Նրանց անհրաժեշտ է ինչ-որ մեկի հետ բանավիճել, խոսել, քննարկել ինչ-ինչ հարցեր, այդ իսկ պատճառով նրանք գործով զբաղվելու ժամանակ չեն ունենում: Այսպիսի մարդկանց հետ դժվար է աշխատել թիմում:

Նրանց հետ լեզու գտնելը դյուրին չէ, սակայն անհնար էլ չէ. պարզապես բեռնեք նրանց աշխատանքով և մտածեք փոքրիկ պատժամիջոցների մասին:

2. Դրամայի արքա

Ի տարբերության առաջին խմբի, այս մարդիկ երբեք կոնֆլիկտ չեն ստեղծում: Նրանք հիանալի մանիպուլյատորներ են և շատ լավ գիտեն՝ ինչպես ղեկավարել մարդկանց: Նրանց դուր է գալիս գործընկերներին միմյանց դեմ լարել և այդ ամենին կողքից հետևել:

Նման մարդկանց հետ լեզու գտնելը գրեթե անհնար է. կամ պետք է ազատել աշխատանքից, կամ էլ նրա էներգիան ուղղել մրցակիցների կողմը:

3. Զոհ

Այս խմբին պատկանող մարդկանց թվում է, թե շրջապատում բոլորն իրենց ատում են կամ ցանկանում են նեղացնել: Գրասենյակում հնչած ցանկացած արտահայտություն նրանք իրենց են վերագրում: Երբեմն նրանք նաև հորինում են, որպեսզի խղճահարություն առաջացնեն:

Նման մարդկանց հետ աշխատելիս պետք չէ խղճահարություն ցուցաբերել:

4. Ամսվա աշխատակից

Այս տիպին պատկանող մարդիկ ամեն ինչ անում են բոլորից լավ և միշտ կարիք ունեն գովեստի խոսքերի: Սա, իհարկե, լավ է, սակայն այսպիսի մարդկանց ֆոնին գործընկերները սկսում են իրենց անպիտան զգալ:

Սա հեշտ լուծվող խնդիր է. պարզապես նման մարդկանց առանձին հանձնարարություններ տվեք: Պետք է նշել, որ նման աշխատակիցները երբեմն լավ ղեկավարներ են դառնում:

5 Չե Գևարա

Աշխատակիցներ, ում համար ազատությունն ամեն ինչից կարևոր է: Եթե ղեկավարությունը պահանջում է մեկ ժամ ավել մնալ, նա բողոքում է, եթե նոր դրես-կոդ է սահմանվում, նա աշխատանքի է գալիս ջինսե հագուստով:

Սրանք վտանգավոր տիպ են, քանի որ «ծածկում են ղեկավարության» հեղինակությունը: Փորձեք մեկ հայտարարի հետ գալ նրանց հետ:

6. Արքա

Այս խմբին պատկանող մարդիկ միշտ ճիշտ են: Նրանք չեն կոպտում, այլ ասում են ճշմարտությունը: Միայն իրենց գաղափարներն ու առաջարկություններ են ճիշտ համարում:

Միակ լուծումը ողջ կոլեկտիվով նրանց դեմ ընդվզումն է: Միայն այդ դեպքում նրանք կհանդարտվեն:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА