ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ վիզաների դյուրացման համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ կոմիտեի 4-րդ նիստը

27.01.2018 09:55 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ վիզաների դյուրացման համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ կոմիտեի 4-րդ նիստը

Բրյուսելում հունվարի 24-ին կայացել է ՀՀ-ԵՄ վիզաների դյուրացման համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ կոմիտեի 4-րդ նիստը, որը հայկական կողմից ղեկավարել է ԱԳՆ Հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանը:

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը

Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Հանդիպման ընթացքում կողմերը դրական գնահատեցին համաձայնագրի իրականացման ընթացքը: ՀՀ պատվիրակությունը ներկայացրեց վիզաների և մարդկանց տեղաշարժի ոլորտում Հայաստանում տեղ գտած վերջին փոփոխությունները, բարձրաձայնվեցին նաև ՀՀ քաղաքացիների որոշ մտահոգությունները՝ կապված ԵՄ անդամ երկրներ մուտքի արտոնագրի ստանալու հետ:

Երկուստեք կարևորվեց անկանոն միգրացիայի դեմ պայքարի, քաղաքացիների իրազեկվածության բարձրացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը: Քննարկվեցին նաև ԵՄ ընթացակարգերի, վիզաների վիճակագրության հետ կապված հարցեր:

Նույն օրը Բրյուսելում տեղի ունեցավ նաև ՀՀ-ԵՄ ռեադմիսիայի համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ կոմիտեի նիստը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА