ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՈ՞Ւ ԱՅՍ ՊԱՀԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԵՐԱՇԱՐԱԴՐԵՑ ԱՆԿԱՐԱՅԻ ԵՎ ԲԱՔՎԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԻՐ ՄՈՏԵՑՈՒՄԸ

26.01.2018 19:10 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԻՆՉՈ՞Ւ ԱՅՍ ՊԱՀԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԵՐԱՇԱՐԱԴՐԵՑ ԱՆԿԱՐԱՅԻ ԵՎ ԲԱՔՎԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԻՐ ՄՈՏԵՑՈՒՄԸ

ԵԽԽՎ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, ինչպես եւ սպասվում էր, լուրջ ռեզոնանս առաջ բերեց, ընդ որում, ոչ միայն Հայաստանում: Բաքվի ռեակցիան էլ հիստերիկ բնույթի էր. Ս.Սարգսյանի ելույթին հաջորդած սահմանային դիվերսիայի փորձը, թեեւ խայտառակ ձախողում ունեցավ, սակայն ակնարկում էր հենց Ադրբեջանի նյարդային վիճակի մասին: Բայց, չնայած ՀՀ նախագահը մի շարք հարցերի, այդ թվում՝ ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված եւս մեկ անգամ ներկայացրեց Հայաստանի ամբողջական դիրքորոշումը, որոշ խորքային հարցեր առաջ գալիս են: Այն թվում, ո՞րն էր ելույթի հիմնական նպատակը, ի՞նչ խնդիր էր այն լուծում:

Բաքվի սրճարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՓՈԽՎԻ

Նախ, թերեւս, ֆիքսենք, որ թեեւ ՀՀ նախագահը մի շարք առանցքային հարցեր շոշափեց, այնուամենայնիվ, ելույթի առանցքը Արցախն էր: Հակամարտության հետ կապված Ս. Սարգսյանի խոսքի հիմնական իմաստը, թերեւս, հետեւյալն էր. «Հակամարտությունը կարգավորելու ժամանակը վաղուց արդեն հասունացել է... Կողմերը պետք է միասին ստանձնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման պատասխանատվությունը՝ գտնելով փոխզիջումային հանգուցալուծում»: Այսինքն, Հայաստանը համաձայն է՝ գնալ փոխզիջումային կարգավորմանը, սակայն. «Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստ չէ դրան»: Հաջորդ մեսիջը վերաբերում էր Թուրքիային: Բայց մեկ էական հանգամանք այստեղ կար. հայ-թուրքական հարաբերությունների հարցը Ս. Սարգսյանի ելույթում ներառված չէր:

Նախագահն այդ մասին խոսեց՝ պատասխանելով Թուրքիայի ներկայացուցչի հարցին: Ելույթում այդ թեման չներառելը, թերեւս, ակնարկ էր, որ Հայաստանն այդ հարցն արդեն առնվազն օրակարգային չի համարում: Թուրքիայի ներկայացուցիչը՝ Թուրքեշն էլ փորձեց հարցն այնպես ձեւակերպել, թե դա նաեւ իրենց համար առաջնային չէ. «Չնայած Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կան ստորագրված արձանագրություններ, կարծում եմ, որ դա որեւէ մեկի օրակարգում չէ...»: Լավ, եթե օրակարգային չէ, ինչո՞ւ էր Թուրքիայի ներկայացուցիչն այդ մասին հարցնում, էլ բան ու գործ չունե՞ր: Առավել եւս, ինչո՞ւ էր Հայաստանից ակնկալում՝ «Որեւէ քայլ կատարի, որը ցույց կտա նրա մտադրությունը՝ կարգավորելու հարաբերությունները տարածաշրջանում»: Չնայած՝ դժվար չէ կռահել, թե Թուրքիայի ներկայացուցիչը խոսքն ուր է տանում. «Որեւէ քայլ տարածաշրջանում» ասվածը, հասկանալի է, վերաբերում է Արցախին: Այն տպավորությունն է, թե Թուրքիային խիստ անհրաժեշտ է՝ Հայաստանի կողմից թեկուզեւ փոքրիկ միակողմանի զիջում Արցախում, որ դա պատճառ դարձնի՝ հայ-թուրքական թեման առաջ տանելու համար: Սակայն Ս. Սարգսյանի պատասխանը միանշանակ էր. «Մենք միջազգային պրակտիկայում այդպիսի օրինակի չենք հանդիպել...»: Կարճ ասած. «Արձանագրությունները Հայաստանի կողմից մոտ ժամանակներս՝ մինչեւ գարուն, առ ոչինչ են հայտարարվելու»: 

Գերմանիայում անհայտ անձը կրակ է բացել անցորդների ուղղությամբ. կան զոհեր

Մի խոսքով, էությունը հետեւյալն է: «Այսօր բանակցային գործընթացում դուք առավելագույնն եք ուզում, դուք անհնարինն եք ուզում»,- ընդգծեց Ս. Սարգսյանը, ի պատասխան Ադրբեջանի ներկայացուցչի հարցին: Ընդ որում, Թուրքիան չի կարող ճնշումային մեթոդներով որեւէ բան փոխել: Այսինքն, թեեւ. «Թուրքիան հզոր պետություն է, Թուրքիան հսկայական պոտենցիալ ունի, եւ Հայաստանի պոտենցիալը չի կարելի համեմատել Թուրքիայի հետ...», բայց եթե հանկարծ մտածի, որ կարող է ուժի դիրքերից խոսել Հայաստանի հետ, ապա պետք է հաշվի առնի, որ կան «Թուրքիայից շատ ավելի հզոր երկրներ», որոնք էլ նրա հետ կարող են խոսել ուժի դիրքերից: Այսինքն, միակ տարբերակն այն է, որ. «Թուրքական կողմը տարածաշրջանում կայունությունը՝ այս փխրուն կայունությունը պահպանելու համար հրաժարվի իր կողմնակալ դիրքորոշումից եւ միանշանակ Ադրբեջանին սատարելու քաղաքականությունից»:

Բայց այստեղ է, որ հասկանալ է պետք հետեւյալը: ՀՀ նախագահը, փաստորեն, հստակ շարադրեց Ադրբեջանի եւ Թուրքիայի ուղղությամբ Հայաստանի քաղաքական մոտեցումները: Սակայն նկատենք, որ որեւէ նոր բան չասվեց. նույն մոտեցումները մինչ այս էլ քանիցս նույնքան հստակ ներկայացվել են: Ուրեմն ո՞րն էր այդ մասին եւս մեկ անգամ, այն էլ՝ նման մանրամասնությամբ խոսելու նպատակը: Իհարկե, հնարավոր է ոչ մի էական պատճառ էլ չկար. պարզապես ՀՀ նախագահը նախ Փարիզում՝ Մակրոնի հետ հանդիպման ժամանակ հստակեցրեց Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի դիրքորոշումը, ապա՝ բացատրական, կամ, միգուցե, քարոզչական իմաստով ԵԽԽՎ ամբիոնից հերթական անգամ շարադրեց մեր երկրի մոտեցումները: Բայց այն, որ ՀՀ նախագահն այդ ամենի մասին խոսեց, երբ, ասենք, Թուրքիայի շուրջ բավականին լուրջ գլոբալ իրողություններ են խմորվում, հազիվ թե բացատրականից զատ, այլ իմաստ էլ չունենար:

 

Կարո Փայլանն այսօր կայցելի բանտում գտնվող Թուրքիայի նախագահի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշին

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՎՏԱՆԳԸ

Ամեն դեպքում, մեկ կարեւոր փաստ Հայաստանը չի կարող աչքաթող չանել: Այս օրերին Թուրքիան պարզ ցույց տվեց, որ կարող է արհեստական պատճառաբանությամբ՝ միջազգային իրավունքի կոպտագույն խախտմամբ՝ պատերազմական գործողություններ սկսել իր հարեւան պետությունների դեմ: Սա նշանակում է, որ մեր մեծ տարածաշրջանում տեղի են ունեցել, այսպես ասած, խաղի կանոնների էական փոփոխություն: Եվ ահա դրան հաջորդած՝ ՀՀ նախագահի ԵԽԽՎ-ի ելույթը, անկախ դրա նպատակներից, նաեւ ֆիքսում է, որ այս նոր իրավիճակում, մասնավորապես` Ադրբեջանի եւ Թուրքիայի ուղղությամբ Հայաստանի քաղաքականությունը մնում է անփոփոխ: Ընդ որում, այստեղ հազիվ թե պատահական լիներ նաեւ Թուրքիայից շատ ավելի հզոր երկրների առկայության մասին խոսքը: Անկախ նրանից՝ դա ակնարկ էր, թե՝ ոչ, այդ արտահայտությունը, թերեւս, Անկարային ավելորդ անգամ պետք է որ հիշեցնի, որ այդ հզոր երկրներից մեկն էլ Հայաստանի դաշնակիցն է, ավելին, նա է իրականացնում նույն Թուրքիայի հետ մեր երկրի սահմանի պաշտպանությունը: Եվ, վերջապես, որ ներկայիս իրողությունների պարագայում, Թուրքիայի համար շատ ավելի է կարեւորվում այդ երկրի հետ հարաբերությունները, եւ շատ հնարավոր է այդ ուժի հետ հայաստանյան սահմանով ուղղակի կապը: Նկատի ունենք հետեւյալը:

 

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԱՖՐԻՆՈՒՄ

Այն, որ սիրիական Աֆրին թուրքական արշավանքն այնպես անհարթ չի ընթանում, ինչպես որ ի սկզբանե գլուխ էր գովում Էրդողանը, ակնհայտ է: Այսինքն, Էրդողանը խոստանում էր, որ Աֆրինի տարածաշրջանի առնվազն Թուրքիային սահմանակից 30-40 կիլոմետրանոց գոտին արագորեն կնվաճվի: Մինչդեռ թուրքական բանակն ու նրա կողմից վերահսկվող Սիրիական ազատ բանակ ¥ՍԱԲ¤ գրոհային կառույցը, թեեւ արդեն քանի օր է՝ 4-5 ուղղություններից փորձում են ներխուժել Աֆրին, սակայն բացի սահմանամերձ փոքրիկ հատվածներից, էական որեւէ ձեռքբերում չունեն: Սրանցից զատ, Անկարայի համար օրերս այլ խնդիրներ առաջացան: Նախօրեին հայտնի դարձավ, որ Աֆրինում թուրքական ավիացիայի գրոհի արդյունքում զոհվել է երկու ամերիկացի ռազմական խորհրդական: Անկարան փորձում է գրոհել նաեւ Եփրատից արեւմուտք գտնվող քրդերի վերահսկած Մանբիջի տարածաշրջանը, սակայն այնտեղ էլ ամերիկացիները շատ են, այսինքն՝ նաեւ մեծ է նրանց կորուստների հավանականությունը: Թերեւս, հենց ամերիկացիների զոհվելու փաստն է, որ առաջ բերեց Էրդողան-Թրամփ հեռախոսազրույցի անհրաժեշտությունը: Ճիշտ է, հաղորդագրություն եղավ, թե նրանք որոշակի պայմանավորվածություններ ձեռք են բերել, սակայն իրականում լեզու գտնելու համար անհրաժեշտ է, որ Վաշինգտոնը հրաժարվի քրդերից, ինչի պարագայում պարզապես կկորցնի վերջին դիրքերը սիրիական խաղատախտակին: Ավելին, հնարավոր է նաեւ՝ ողջ Մերձավոր Արեւելքում, նկատի առնելով, որ Թեհրանն արդեն ամենաբարձր մակարդակներով է սկսել խոսել՝ ՌԴ-Իրան-Իրաք-Սիրիա պաշտոնական դաշինքի ստեղծման անհրաժեշտության մասին: Ամեն դեպքում, փաստն այն է, որ Էրդողան-Թրամփ այդ պայմանավորվածություններից հետո էլ թուրքերը շարունակում են հարվածները, իսկ ամերիկյան զինվորականները քրդերի հետ են, այսինքն՝ նոր կորուստներից խուսափելը գործնականում անհնար է դառնում: Մյուս իրողությունն էլ այն է, որ նախնական անհաջողությունների պատճառով՝ Թուրքիան հիմա կռվում է ոչ թե միայն քրդերից ինչ-որ բան գրավելու, այլ, արդեն նաեւ՝ իր ռազմական, ապա՝ քաղաքական հեղինակությունը պահելու համար. թե ինչ խայտառակ վիճակում կհայտնվի Անկարան, ինչքանով կթուլանան Էրդողանի բոլոր դիրքերը, եթե չկարողանան էական արդյունքների հասնել Աֆրինում, դժվար չէ կռահել: Այսինքն` սպասելի է, որ Թուրքիան կավելացնի իր ռազմական պոտենցիալը: Իսկ այս հանգամանքն էլ իր հերթին է մեծացնում մարտադաշտում թուրք եւ ամերիկյան զինվորականների ուղղակի բախման հեռանկարը: Եվ սրան ավելացնենք նաեւ, որ Թուրքիայի մյուս ՆԱՏՕ-ական դաշնակցի՝ Գերմանիայի խորհրդարանում արդեն իսկ սկսել են խոսել Անկարային գերմանական ռազմական մատակարարումներից զրկելու մասին: Իսկ եթե միաժամանակ շարունակվեն թուրք-ամերիկյան ուղղակի բախումները, կարելի է պատկերացնել, թե ՆԱՏՕ-ի ներսում ինչ վիճակ կառաջանա:

Այսօր Երուսաղեմում տեղի կունենա ԱՄՆ դեսպանատան բացման արարողությունը, Թրամփը ներկա չի լինի

Այսպիսով, ֆիքսենք՝ Թուրքիան հայտնվել է գնալով ծանրացող մի իրավիճակում, որը դժվար է անգամ ասել, թե դեռ որքան կշարունակվի ու ինչքան կխորանա: Ընդ որում, Անկարայի հիմնական խնդիրը իր իսկ ՆԱՏՕ-ական առանցքային դաշնակիցների հետ է, որի պարագայում նրա համար Մոսկվայի առնվազն չեզոքությունը հետագա սրացումների դեպքում՝ նաեւ աջակցությունը դառնում է կենսական: Այսինքն՝ քանի դեռ այս գլոբալ իրավիճակը պահպանվում է, Անկարայի համար գնալով կարեւորվելու է նաեւ Հայաստանի ռուսական ռազմաբազայի դերը: Այսինքն, նաեւ հայ-թուրքական սահմանը, որը կարող է մեկ-երկու ամսից, այսինքն՝ ՀՀ նոր նախագահի ընտրությունների շեմին վերջնականապես փակվել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА