ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչը հնարավոր է համարել Սիրիայի անկումը

23.01.2018 13:05 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՄԱԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցիչը հնարավոր է համարել Սիրիայի անկումը

Իրավիճակը Սիրիայում գտնվում է խաչմերուկում, և երկրին կարող է սպասվել փլուզում մի քանի մասերի, էթնիկ զտումներ, ահաբեկչության նոր ալիքը և մարդկանց զանգվածային արտահոսք, եթե միջազգային հանրությունը չհասնի հակամարտության խաղաղ կարգավորման։

Լավրովը եւ Չավուշօղլուն քննարկել են Սիրիային առնչվող խնդիրներ

Նման կարծիք է լրագրողների առջև արտահայտել ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ֆրանսուա Դելատրը՝ մեկնաբանելով Թուրքիայի կողմից ռազմական գործողության անցկացումը սիրիական Աֆրին քաղաքի շրջանում։

Նրա խոսքով՝ իրավիճակը ծանր է, դրանում ոչ մի կասկած չկա։ «Ես խիստ համոզված եմ, որ երկիրը կանգնած է խաչմերուկում, որ հնարավոր է ավելի վատը»։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ «խաղաղության տանող դժվարին ուղին դեռևս բաց է»։

«Եթե գտնենք միջոց՝ համոզելու ամերիկացիներին, եվրոպացիներին, ռուսների և այլոց գործելու մեկ՝ խաղաղության ձեռքբերման ուղղությամբ, ապա դա հնարավոր կլինի»,-նշել է Դելատրը։ Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է ճանաչի բազմակողմ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը։ «Մռայլ սցենարի կանխման միակ միջոցը բոլորս միասին Վիեննայի և այլ դիվանագիտական միջոցառումների պատրաստվելն է»,-ասել է նա։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА