ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Facebook-ը պետք է վճարի ԶԼՄ-ներին արժանահավատ կոնտենտի զետեղման համար. Ռուպերտ Մերդոկ

23.01.2018 12:51 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Facebook-ը պետք է վճարի ԶԼՄ-ներին արժանահավատ կոնտենտի զետեղման համար. Ռուպերտ Մերդոկ

Facebook ընկերությունը պետք է վճարի արժանահավատ և որակյան տեղեկատվություն հրապարակող հեղինակավոր ԶԼՄ-ներին, եթե սոցցանցը տեղադրի նրանց կոնտենտն իր էջերում։ Նման առաջարկով է հանդես եկել հայտնի ամերիկացի մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկը։

Այնտեղ, որտեղ քեզ տեսնում են, դա պետք է իրականացնես. Հրաչյա Ռոստոմյանը` ԱԻ նախարար նշանակվելու մասին

«Facebook-ն ու Google-ը ժողովրդականացրել են կեղծ լրատվական աղբյուրները՝ կիրառելով ալգորիթմներ, որոնք շահութաբեր են այդ հարթկաների համար, սակայն, ըստ էության, անհուսալի»,-ասվում է Մերդոկի հայտարարությունում, որը հրապարկվել է նրան պատկանող News Corp կոնգլոմերատի կայքում։

Ինչպես կարծում է մագնատը, չնայած Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգի կողմից ձեռնարկված ջանքերին, սոցցանցին պակասում է թափանցիկությունն ու քաղաքական անաչառությունը։

Ուրբաթ Ցուկերբերգը հայտարարել էր, որ Facebook-ի օգտատերերը շուտով անձամբ կազդեն սոցցանցում նորությունների որակի վրա՝ դրանց աղբյուրների հավաստիության գնահատման ուղիով։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА