o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ընդամենը ժամերի ընթացքում գնաճը կարող է մեղմվել». Թաթուլ Մանասերյան 

22.01.2018 08:54 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
«Ընդամենը ժամերի ընթացքում գնաճը կարող է մեղմվել». Թաթուլ Մանասերյան 

Ազգային ժողովում վաղը՝ հունվարի 23-ին,  նիստերի դահլիճում տեղի կունենան «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումներ, որին ընդառաջ «Իրավունքը» զրուցել է Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԹԱԹՈՒԼ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻ հետ: Տնտեսագետի կարծիքով՝ գնաճը հետեւանք է եւ  պետք է նախ ախտաճանաչում կատարվի: 

«Գուցե համազգային ուժերով կառուցենք Համազգային թատրոնը». Արման Նավասարդյան

- Բոլոր քայլերը, որոնք պետք է միտված լինեն գնաճի մեղմանը, կարող են, մեղմ ասած, ապարդյուն լինել, եթե չսկսենք ախտաճանաչումից: Եվ սա մի քիչ ավելի հիմնարար խնդիր է, որը այսպես, թե այնպես պետք է իր լուծումը գտնի: Անկախության երրորդ տասնամյակում ենք ու կարիք ունենք տնտեսության ազգային մոդելի ձեւավորման: Մինչդեռ մինչեւ օրս ավելի շատ տուրք ենք տվել արտաքին ազդակներին, հորդորներին, այսպես կոչված, խորհուրդներին եւ քիչ ենք ուշադրություն դարձրել մեր առանձնահատկություններին կամ մեր հզոր առավելություններին, որոնք կարող են առաջընթաց ապահովել: Իրականում ես գնաճը կդիտարկեի երեք հարթության վրա՝ տնտեսական, սոցիալական եւ քաղաքական: Եթե զուտ տնտեսական առումով դիտարկենք, ապա արտաքին ազդակներով պայմանավորված՝ թվերը հրապարակվել են, բայց կուզենայի հիշեցնել, որ վերոնշյալ երեք գործոնների ազդեցությունն իրար հետ վերցրած մեկ տոկոսից պակաս են: Նույն կերպ եւ ԵԱՏՄ անդամակցության համատեքստում աքցիզային հարկերի, սպառողական զամբյուղի մեջ ներառված 26 ապրանքների գների բարձրացումն ընդհանուր առմամբ՝ 0,2 տոկոսից ավել չեն: Այսինքն՝  տեսնում ենք, որ բուն գնաճը պայմանավորող գործոնները այդքան սարսափելի չեն, որքան այն բոլոր խնդիրները, որոնք ավելի շատ կապ ունեն ներքին գործոնների հետ:

- Այս դեպքում ինչպե՞ս զսպել գնաճը եւ ժամանակ առ ժամանակ չկանգնել այս խնդրի առաջ:

- Անպայման պետք է մտածենք, որ եթե այդպիսի վայրիվերումներ կան, էլի, բնականաբար, ապագայում լինելու են: Միամտություն կլինի կարծել, որ եթե մեզ հաջողվի զսպել գնաճը, ուրեմն՝ ապագայում ոչ մի նման խնդիր չի լինի: Սա ամենօրյա աշխատանք է պահանջում եւ առաջին հերթին բոլոր հնարավոր բնագավառներում տեղական, հայրենական արտադրության զարգացման: Այսինքն՝ այն, ինչ-որ անվանում ենք ներմուծման քաղաքականություն եւ հանրահռչակել ենք շատ վաղուց, մինչդեռ իրականում, պարզապես, ոչ ադեկվատ վիճակում ենք գտնվում: Եթե ասում ենք, որ թռչնամսի կամ կաթնամթերքի մասով ունենք 1/3-ից պակաս ինքնաբավություն, սա խոսում է այն մասին, որ մեր ռեսուրսները ճիշտ չենք օգտագործում: Արտաքին գործոնների վրա հավելվում է ոմանց ախորժակը՝ գերշահույթները, եւ այստեղ պետությունը պետք է հստակ իր գործառույթներն իրականացնի մինչեւ վերահսկողություն: Եվ փորձը ցույց է տալիս, որ ընդամենը ժամերի ընթացքում գնաճը կարող է մեղմվել:  Այս օրերին երեւի նկատել եք, որ ՀՀ նախագահի մոտ հրավիրված խորհրդակցությունից հետո՝ պարզապես առանձին ապրանքատեսակների գներ ժամերի ընթացքում նվազեցին: Ուստի՝ պետք է հորդորել, որ յուրաքանչյուրն իր տեղում այդ աշխատանքը տանի: Ճիշտ է, մրցունակության բարձրացման խնդիրները պետական հոգածության կարիք ունեն, բայց նաեւ յուրաքանչյուրը մի քիչ ավելի պետք է բիզնես մշակույթը հասցնի ադեկվատ մակարդակի վրա:

- Գնաճը չշրջանցեց նաեւ գյուղմթերքը, որը, կարծես, ուղիղ ազդեցություն չպետք է ունենար արտաքին շուկայի թանկացումների հետ: Ի՞նչ կասեք այս մասին:

- Ունենք գյուղատնտեսական արտադրանք եւ ունենք նաեւ համապատասխան կառույց, որը քայլեր է անում ոլորտի բարելավման ուղղությամբ: Այն չի կարելի չնկատել եւ դրվատանքի խոսքեր չասել, բայց ընդհանուր առմամբ՝ չունենք ագրարային քաղաքականություն: Սա շատ եմ կարեւորում, որովհետեւ այն թույլ կտար մեզ հարցն այս սրության չհասցնել:

- Ի վերջո, Դուք նշում եք, որ գնաճն այդքան սարսափելի չէ, սակայն անհերքելի է, որ հանրության շրջանում տագնապ կա: Ինչպե՞ս եք տեսնում լուծումը:

- Հանրության հետ ազնիվ լինելու համար, կարծում եմ՝ պետք է բացի գնաճի մասին խոսելուց, որն իր մեջ նորառում է հարյուրավոր ապրանքներ եւ միջինացված տատանումներ, խոսել կոնկրետ այն ապրանքների մասին, որն ինքն ամեն օր սպառում է: Չմոռանանք, որ Հայաստանում կան աշխատող աղքատներ, որոնք նվազագույն աշխատավարձ ստանալով՝ ի վիճակի չեն հոգալ գոնե միայն սննդի կարիքները, մինչդեռ սպառողական զամբյուղը տարբեր է, իր մեջ պարունակում է նաեւ կոմունալ ծախսերը եւ այլն: Այս հարցում մենք ունենք լրջագույն անելիք: Իսկ ռեսուրսները բնավ սպառված չեն: Սոցիալական մասով հենց սոցիալական արդարության խնդիրն է շատերին ցավ պատճառում, որ ինչու, օրինակ, իրենք ի վիճակի չեն իրենց արդար աշխատանքով հոգալ իրենց կարիքները: Պետք է  կենսաապահովման նվազագույն զամբյուղի մասին թվերը հրապարակային լինեն եւ մեր երկրում պետք է արմատավորվի հաշվետվողականության ու պատասխանատվության ինստիտուտները: Այս դեպքում, երբ պետական ծառայողը փոքր, միջին կամ բարձր մակարդակում գտնվող այդ պատասխանատվությունը ստանձնում է եւ ժամանակ առ ժամանակ բաց հանդես է գալիս հանրության առաջ, նաեւ նրանցից ստացած խորհուրդներն է օգտագործում, այն կարող է լուծումներից մեկը լինել: Առանց սրա, պարզապես, անհնար կլինի որեւէ հարց, այդ թվում՝ գնաճի խնդիր լուծել:

Ազգային ժողովը տոտալ ճնշում է գործադրում ՍԴ-ի վրա. Լևոն Քոչարյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն կարդացե՛ք «Իրավունք» թերթի չորեքշաբթի օրվա համարում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА