o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պիցցա՝ առանց խմորի

21.01.2018 14:48 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Պիցցա՝ առանց խմորի

Բաղադրիչներ

1. Կարտոֆիլ – 2 հատ
2. Եգիպտացորենի օսլա – 1 ճ/գ
3. Ձու – 1 հատ
4. Խոզապուխտ – 3-4 շերտ
5. Կապար – 10-12 հատ
6. Պանիր Գաուդա – 30 գ
7. Պանիր Մոցարելա – 30 գ
8. Պանիր Գրանա Պադանո – 20 գ
9. Չորացրած սոխ – 1 թ/գ
10. Սև աղացած պղպեղ – 1 թ/գ
11. Սոուս Պեստո – 3 ճ/գ
12. Ձիթապտղի յուղ – 1 ճ/գ
13. Աղ՝ ըստ ճաշակի
14. Իտալական կանաչիներ – 1 պտղունց

Կաթնաշոռապանրային պիցցա՝ սնկով. Օրվա բաղադրատոմս

Պատրաստման եղանակը

1. Կարտոֆլը մաքրել, անցկացնել միջին քերիչով, ձեռքով լավ սեղմել՝ հյութը քամելու համար:

2. Քերած կարտոֆիլին ավելացնել ձուն, օսլան, սև աղացած պղպեղը, չորացրած սոխը, աղ անել:

3. Տապակը պատել պերգամենտով, վրան ծիթապտղի յուղ քսել և ձևավորել կարտոֆիլային բլիթ: 5-7 րոպե թխել 200 աստիճան ջեռոցում՝ մինչև կեղև ձևավորվելը:

4. Մոցարելան կտրատել շրջանակներով, Գաուդան՝ բարակ եռանկյունիներով:

5. Խոզապուխտը կտրատել բարակ շերտերով:

6. Ջեռոցից հանել կարտոֆիլային բլիթը, վրան սոուս Պեստո տարածել (կարելի է նաև կետչուպ, կամ յուրաքանչյուր այլ լոլիկային սոուս):

7. Վրան տեղաբաշխել բեկոնը, կապարը, երկու տեսակի պանիրները, իտալական կանաչին և քերած Գրանա Պադանոն: Վերադարձնել պիցցան ջեռոց և թխել միջուկով ևս 7-10 րոպե:

8. Պատրաստի պիցցան կտրատել և մատուցել թարմ խնկածաղկի տերևներով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА