ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սիրիայում քուրդ զինյալների դեմ թուրքական ԶՈւ-ի գործողությունը թուրք-ամերիկյան հարաբերություններում քաոսի պատճառ չի դառնա. Պենտագոն

20.01.2018 16:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սիրիայում քուրդ զինյալների դեմ թուրքական ԶՈւ-ի գործողությունը թուրք-ամերիկյան հարաբերություններում քաոսի պատճառ չի դառնա. Պենտագոն

ԱՄՆ Պենտագոնի խոսնակ Էրիկ Պահոնը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում քուրդ զինյալների դեմ թուրքական ԶՈւ-ի գործողությունը թուրք-ամերիկյան հարաբերություններում քաոսային իրավիճակ չի ստեղծի, գրում է թուրքական «Անադոլու» գործակալության անգլալեզու ծառայությունը:

Ռուսաստանին մեղադրել են Ուկրաինայի դեմ Էբոլա վիրուս օգտագործելու մտադրության մեջ

«Մեկ քայլը չի կարող դառնալ հարաբերություններում քաոսի կամ ճգնաժամի պատճառ: Մենք մեր ռազմավարական դաշնակիցը հանդիսացող Թուրքիայի հետ մշտական կապի մեջ ենք, այս մասին խոսում ենք, դաշնակից լինելն էլ հենց դա է ենթադրում: Դաշնակիցները կարող են նույն կարծիքին չլինել, բայց կարողանում են միասին աշխատել: Աֆրինի գործողությունն անմիջական կերպով մեզ վրա չի ազդում, քանի որ ամերիկացի զինվորներ այնտեղ չկան: Մենք կցանկանանք բոլորին տեսնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի վրա կենտրոնացած, ինչը մեր հիմնական նպատակն է», - ասել է խոսնակը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ Պետդեպը կոչ էր արել Թուրքիային կենտրոնանալ ԻՊ-ի դեմ պայքարի, այլ ոչ քուրդ զինյալների վրա:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА