ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԿՈՆԿՐԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԼԻՄԱՅԻ ՀԵՏ

19.01.2018 21:40 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԿՈՆԿՐԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԼԻՄԱՅԻ ՀԵՏ

Չէ, այս տարի, կարծես թե, այդպես էլ ձմեռ չենք տեսնի: Վերջին օրերին, ճիշտ է, մայրաքաղաքում ձյան փաթիլներ նկատվեցին, մի քիչ ցրտեց, բայց կան լուրեր, որ մի քանի օրից կունենանք գարնանային եղանակ: Այսպիսով, ի՞նչ է կատարվում կլիմայի հետ, ի՞նչ վտանգներով է հղի նման տաք ձմեռը, ի՞նչ կհաջորդի սրան, ինչպիսի՞ անակնկալների կամ, միգուցե, աղետների սպասենք: Հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով զրուցեցինք ֆիզմաթ գիտությունների թեկնածու ԱՐԱՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ հետ, ով նախ անդրադառնալով աշխարհի մասշտաբով կլիմայական փոփոխություններին` նկատեց.

«Երևանի Կենդանաբանական այգին կարող է հաջողությամբ մրցակցել աշխարհի գրեթե բոլոր կենդանաբանական այգիների հետ». Տարոն Մարգարյան

Ողջ աշխարհում կլիմայի ներկայիս արագընթաց փոփոխությունը պայմանավորված է մարդու կողմից բնության վրա աննախադեպ ներգործությամբ: Մի կողմից, ընդերքում կուտակված օրգանական ծագման ածխածնի (ածխի) ու ածխաջրածնային (նավթի ու բնական գազի) վառելիքի գերշահագործմամբ, մյուս կողմից` բնական էկոհամակարգերի խաթարմամբ, հատկապես՝ անտառային տարածքների կրճատմամբ:

 

«Ներկայիս արագընթաց փոփոխությունը մեծամասամբ պայմանավորված է մարդածին գործոններով»

-Այսինքն, առավել շատ բնակա՞ն, թե՞ մարդածին գործոններով է պայմանավորված ներկայիս կլիմայական փոփոխությունները:

- Մեծամասամբ՝ մարդածին գործոններով: Իհարկե, կլիմայական համակարգի ու նրա փոփոխության վրա ազդում են ինչպես բնական, այնպես էլ` մարդածին գործոնները: Կլիմայական բնական տատանումները պայմանավորված են հիմնականում արեգակնային ճառագայթման ինտենսիվության փոփոխության պարբերականությամբ: Կլիմայի փոփոխություններ տեղի են ունենում նաեւ հրաբխային խոշոր ժայթքումների հետեւանքով, երբ մթնոլորտ են արտանետվում մեծ քանակությամբ ջերմոցային գազեր ու աէրոզոլներ, մոխիր: Կլիմայական համակարգի վրա մարդածին ներգործությունը դիտարկվում ու հաշվարկվում է 19-րդ դարի կեսերից` այսպես կոչված, արդյունաբերական ժամանակաշրջանի մեկնարկից, երբ սկիզբ դրվեց ածխի, իսկ հետագայում՝ նաեւ նավթի ու բնական գազի աճող քանակությունների օգտագործմանը: Անընդհատ աճող այդ քանակությունները հասցրել են այն վիճակին, որ բնական էկոհամակարգերը չեն հասցնում հեռացնել մթնոլորտից այդ վառելիքի այրման արգասիքները, առաջին հերթին՝ ածխաթթու գազը: Եթե 1980-ականներին կային գիտնականներ, ովքեր կասկած էին հայտնում կլիմայի վրա ազդեցության մարդածին գործոնի առկայության նկատմամբ ու նույնիսկ կլիմայի փոփոխության կանխատեսումների վերաբերյալ, ապա ներկայումս, կլիմայի փոփոխության անվիճելի փաստերի ճնշման ներքո չկա որեւէ բարեխիղճ գիտնական, որը մերժի կլիմայի փոփոխության փաստն ու դրա մեջ մարդածին գործոնի առկայությունը: Տարաձայնությունները միայն այդ գործոնի չափի շուրջ են: Ես, որպես մթնոլորտի ֆիզիկայի մասնագետ, իսկ ավելի նեղ` մթնոլորտի օպտիկայի մասնագետ, կարող եմ պնդել, որ եթե նույնիսկ կլիմայի փոփոխությունը, այսինքն՝ եղանակային ռեժիմի փոփոխությունը առայժմ նկատելի չլիներ, միեւնույնն է, մթնոլորտում գազային խառնուրդների պարունակության փոփոխությունը անխուսափելի էր դարձնելու կլիմայի փոփոխությունը: Ներկայումս մարդու գործունեության հետեւանքով միայն ածխաթթու գազի պարունակությունը բնական ցուցանիշի նկատմամբ ավելացել է 35%-ով: Դա չի կարող չազդել Երկրի ճառագայթային ու ջերմային հաշվեկշռի վրա ու, որպես հետեւանք, կլիմայական համակարգի շեղմանը՝ իր բնական ռեժիմից:

Հայաստանի Առաջին հանրապետության բացառիկ նմուշներ ու կարեւոր փաստաթղթեր են ցուցադրվել

 

«Հայաստանում միջին տարեկան ջերմաստիճանը բարձրացել է 1.23 աստիճանով»

-Ի՞նչ է կատարվում կոնկրետ Հայաստանի կլիմայի հետ:

- Հայաստանի կլիմայական համակարգը գլոբալ կլիմայական համակարգի մաս է ու ձեւավորվում է որպես այդպիսին: Ուստի՝ Հայաստանում կլիմայի փոփոխության կանխատեսումները եւս դիտարկվում են՝ որպես համամոլորակային կլիմայական փոփոխությունների բաղադրամաս: Հայաստանի տարածքը գտնվում է չոր արեւադարձային կլիմայական գոտում, ու կլիմայի փոփոխությունը հանգեցնելու է չորայնացման աճին: Լեռնային ռելիեֆի պատճառով կլիմայական գոտիները ունեն ուղղաձիգ դասավորություն (գոտիականություն): Նկատի ունենալով, որ մթնոլորտի ստորին շերտում օդի ջերմաստիճանը, ըստ բարձրության, յուրաքանչյուր 100 մետրում նվազում է մոտ 0,6 աստիճանով, ապա, հաշվի առնելով, որ Հայաստանում միջին տարեկան ջերմաստիճանը բարձրացել է 1.23 աստիճանով, հետեւում է, որ կլիմայական գոտիները արդեն իսկ տեղաշարժվել են ռելիեֆով դեպի վեր մոտ 200 մետր: Դրա հետեւանքները բազմաթիվ են ու բազմազան: Բերեմ դրանցից միայն մեկ օրինակ: Հայտնի է, որ Հայաստանում գետային հոսքը մեծամասամբ ձեւավորվում է լեռներում կուտակվող ձյան աստիճանաբար հալման շնորհիվ: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ տեղի կունենա, երբ ձյունածածկը ավելի ուշ ձեւավորվի ու ավելի շուտ սկսի հալվել: Բնական է, այդ դեպքում կուտակված ձյան քանակն էլ կնվազի: Ի լրում այս բոլորի, բարձր ջերմաստիճանի պայմաններում հողից գոլորշիացումն էլ կավելանա: Կարծում եմ, հետեւանքները կանխատեսելի են ու պետք չէ մեկնաբանել: Հայաստանում ջրային էկոհամակարգերի ու ջրային ռեսուրսների խոցելիությունը կլիմայական ռեժիմի փոփոխության պատճառով արդեն իսկ նկատելի է:

 

«Լեռնային էկոհամակարգերը առավել խոցելի են»

-Ի՞նչ վտանգներով է հղի կլիմայական ներկայիս փոփոխությունները:

- Երբ 1992թ.-ին ընդունվեց «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան, ենթադրվում էր, որ միջազգային համատեղված ջանքերով հնարավոր կլինի զսպել կլիմայի փոփոխության ընթացքն այնպես, որ բնական էկոհամակարգերը հասցնեն հարմարվել, ադապտացվել այդ դանդաղընթաց փոփոխություններին: Սակայն այդ լավատեսական կանխատեսումները չարդարացան: Մթնոլորտի գլոբալ տաքացումն ու դրա հետեւանքով կլիմայական համակարգի շեղումները գերազանցեցին ամենավատատեսական սցենարները: Ծովի մակարդակը բարձրացել է 19 սանտիմետրով ու դեռ շարունակելու է բարձրանալ, տեղի է ունենում ցածրադիր կղզիներից բնակչության վերաբնակեցումը, Աֆրիկայում սաստկացել են երաշտները եւ անապատացման հետեւանքով առաջացել են էկոլոգիական միգրանտներ: Տեղի ունեցող աղետալի երեւույթները ստիպեցին պետություններին՝ հաշվի նստել այդ փաստի հետ ու միջպետական բանակցություններում ընդգրկել կլիմայի փոփոխության հետեւանքով տեղի ունեցող «կորուստներն ու վնասները»: Դրա արդյունքը եղավ այն, որ 2015թ.-ին ընդունած «Փարիզյան համաձայնագրում» առանձին հոդվածով սահմանվեցին «կորուստների ու վնասների» վերաբերյալ դրույթներ: Ըստ կլիմայի փոփոխության մասին կոնվենցիայի` Լեռնային էկոհամակարգերը առավել խոցելի են կլիմայի փոփոխության նկատմամբ: Խոցելի են համարվում նաեւ դեպի ծով ելք չունեցող երկրները: Նշված երկու հանգամանքները վերաբերում են Հայաստանին:

Իրականում ինչու Հայաստանը չմասնակցեց Կաննի կինոշուկային. պարզաբանում

Հարցազրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА