ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոբերտ Քոչարյանը ներքաղաքական զարգացումներին կհետեւի արտասահմանից

19.01.2018 20:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ռոբերտ Քոչարյանը ներքաղաքական զարգացումներին կհետեւի արտասահմանից

Մինչ հայաստանյան ներքին եւ արտաքին քաղաքականության մեջ նշանակալի իրադարձություններ են տեղի ունենում, զարմանալիորեն լռում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Մինչդեռ ժամանակին կուտակված մի քանի հարցերի շուրջ որոշակի ընդմիջումներով, բայց հարցազրույցներ էր տալիս ու հայտնում իր տեսակետը: Ռ. Քոչարյանն անգամ որեւէ մեկնաբանություն չտվեց ՀՀ-Եվրամիություն համապարփակ եւ ընդլայնված համաձայնագրի ստորագրումից հետո, առավել եւս աննկատ է մնում այս շրջանում` ահագնացող գնաճի ու առաջիկայում սպասվելիք ՀՀ նախագահի եւ ՀՀ վարչապետի ընտրության ֆոնին:

​​​​​​​Նոր զուգերգ՝ Հակոբ Հակոբյանից եւ Արմեն Հովհաննիսյանից (Պրեմիերա)

Ամեն դեպքում, թե արդյոք նա առաջիկայում իր տեսակետը պատրաստվում է բարձրաձայնել վերոնշյալ հարցերի մասին, «Իրավունքը» հետաքրքրվեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՑ:

– Ճիշտն ասած, չեմ քննարկել իր հետ` պատրաստում է տեսակետ հայտնել, թե` ոչ: Համենայնդեպս, այս պահի դրությամբ ուրիշ ասելիք չունեմ:

– Իսկ ՀՀ երկրորդ նախագահը Հայաստանո՞ւմ է գտնվում:

– Երեկ առավոտյան է մեկնել:

– Արձակո՞ւրդ, թե՞ աշխատանքային հանդիպումների:

– Մեկնել է... Եկեք բավարարվենք այս պատասխանով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА