ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ն կունենա զինված ուժեր, որոնք նախկինում չի ունեցել. Թրամփ

18.01.2018 22:44 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՄՆ-ն կունենա զինված ուժեր, որոնք նախկինում չի ունեցել. Թրամփ

ԱՄՆ-ն կունենա զինված ուժեր, որոնք նախկինում չի ունեցել, քանի որ այսօր դրանք Վաշինգթոնին անհրաժեշտ են, ինչպես  երբեւէ: Պենտագոնում ԱՄՆ ռազմական ղեկավարության հետ հանդիպումից առաջ լրագրողների առաջ նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Պուտին. Հարաբերությունները Թրամփի հետ ոչ լավացել են, ոչ վատացել

«Մենք մեր զինված ուժերին միջոցներ ենք հատկացնելու, մենք կունենանք զինված ուժեր, որոնք երբեք չենք ունեցել: Քանի որ այսօր դրանք Վաշինգթոնին անհրաժեշտ են, ինչպես  երբեւէ», - ասել է պետության ղեկավարը:

Նոյեմբերի կեսին ԱՄՆ Կոնգրեսը 2018-ին Պաշտպանության նախարարության ֆինանսավորման եւ գործունեության ուղղությունների մասին օրինագիծ ընդունեց: Ըստ դրա՝ Պենտագոնի բյուջեն պետք է 700 մլրդ դոլար կազմի:

Հունվարի 19-ին նախատեսվում է, որ ամերիկյան վարչակազմը ազգային պաշտպանության նոր ռազմավարություն կներկայացնի:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА