ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նույնիսկ «Ելքը» դեռ չգիտի կհավաքվի՞ անհրաժեշտ ստորագրությունը». Ա. Մարտիրոսյան

18.01.2018 15:49 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Նույնիսկ «Ելքը» դեռ չգիտի կհավաքվի՞ անհրաժեշտ ստորագրությունը». Ա. Մարտիրոսյան

Օրերս տեղի է ունեցել «Ժառանգության» կուսակցության վարչության նիստը, որը վարել է կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ շրջանառվող լուրերի, նիստի ժամանակ կուսակցությունը որոշելու էր, նաեւ թե խորհրդարանական  որ ուժին թեկնածուին կսատարի ՀՀ նախագահի ընտրության ժամանակ:
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՑ «Իրավունքը» հետաքրքվեց, թե վերը նշվածի հետ կապված արդեն կա՞ հստակ դիրքորոշում. «Խորհրդարանական որեւէ ուժ իր թեկնածուին դեռեւս չի առաջադրել, երբ առաջադրի մենք կքննարկենք»,- նշեց Ա. Մարտիրոսյանը:

Արցախի ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Կիպրոսի ԷՏԷՔ կուսակցության ներկայացուցիչներին


Ինչ վերաբերում է ԱԺ «Ելք» խմբակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածուին` Արտակ Զեյնալյանին, Արմեն Մարտիրոսյանը փաստեց. «Բայց դեռ ամեն ինչ չի հաստատվել, դրա համար անհրաժեշտ ստորագրություն է պետք, նույնիսկ «Ելքը» դեռ չգիտի կհավաքվի՞ անհրաժեշտ ստորագրությունը»,- եզրափակեց Ա. Մարտիրոսյանը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА