ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիայի արտաքին քաղաքականությունում հայ-թուրքական արձանագրությունները  որեւէ տեղ չեն զբաղեցնում

18.01.2018 14:10 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Թուրքիայի արտաքին քաղաքականությունում հայ-թուրքական արձանագրությունները  որեւէ տեղ չեն զբաղեցնում


Նախորդ տարվա սեպտեմբերին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 72-րդ նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադառնալով հայ-թուրքական արձանագարություններին, հստակ հայտարարեց, որ Թուրքիայի իշխանությունները մինչեւ 2018 թվականի գարուն ժամանակ ունի վավերացնելու արձանագրությունները, հակառակ դեպքում Հայաստանը այն կճանաչի առ ոչինչ:
Թուրքագետ, թարգմանիչ ՏԻՐԱՆ ԼՈՔՄԱԳՈԶՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների ճակատագրին, փաստեց, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունում հայ-թուրքական արձանագրությունները որեւէ տեղ չեն զբաղեցնում , անգամ չեն արտահայտվում բացասական առումով: Այդ պատճառով էլ թուրքագետը համոզված է, որ հայ-թուրքական արձանագրությունները մինչեւ գարուն չեն վավերացվի. «Ի սկզբանե այդ արձանագրությունները սխալ էին կազմվել: Թե ինչ վտանգներ է այն ներկայացնում Հայաստանի համար, անհրաժեշտ է ուսումնասիրել Սեւրի, Լոզանի, Ալեքսանդրապոլի եւ այլ պայմանագրեր: Մենք միշտ խոսում ենք Սեւրի պայմանագրի մասին եւ թուրքերն ասում են, թե պայմանագրի ընդունումն իրենց համար պարտություն է: Եթե ես Հայաստանի նախագահ լինեի, ապա Թուրքիային կառաջարկեի ճանաչեր Լոզանի պայմանագիրը»,-ընդգծեց թուրքագետը:

Ինչ է փոխվել «սկզբունքային» ՀՅԴ-ի կյանքում


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА