ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպես է իրեն զգում առողջապահության նախարարը մանկահասակ աղջիկներին վիրավորելուց հետո. Գեւորգ Պետրոսյան

17.01.2018 20:12 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ինչպես է իրեն զգում առողջապահության նախարարը մանկահասակ աղջիկներին վիրավորելուց հետո. Գեւորգ Պետրոսյան

Այսօր ԱԺ-ում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ մինչ իր հարցին անդրադառնալը, որն ուղղված էր ՀՀ տրանսպորտի , կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին, նշեց, թե մեծ հաճույքով հարց կուղղեր նաեւ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանին, հասկանալու համար, թե ինչպես է վերջինս իրեն զգում այն բանից հետո, երբ նախորդ տարի մեծ վիրավորանք հասցրեց ազգի մատաղ սերնդի աղջիկներին , որից հետո հայտարարեց, թե շփոթվել է ու այդպես էլ ներողություն չխնդրեց. «Բայց քանի որ, իրավունք ունեմ հարց ուղղել մեկ ոլորտի ներկայացուցչի, ուստի հարցս ուղղում եմ Վահան Մարտիրոսյանին»,-ասաց պատգամավորը:

«Խնդիրն այն չէ, որ մենք նախարարին չենք ճանաչում, այլ` որ ինքը մեզ չի ճանաչում»

Հիշեցնենք, որ նախորդ տարի ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը հայտարարել էր, թե հայ մանկահասակ աղջիկների 25 տոկոսը մինչեւ 15 տարեկան ունեն սեռական փորձ: Նախարարն այս հայտարարություն արել էր այն բանից հետո, երբ հասարակությունն իր դժգոհությունը հայտնեց պապիլոմա վիրուսի դեմ Գարդասիլով պատվաստմանը: Չնայած, օրեր անց նախարարը հերքեց իր ներկայացրած տվկալները, նշելով, թե շփոթվել է եւ աղջիկների փոխարեն պետք է նշեր տղաներ:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА